Get Mystery Box with random crypto!

EconoMood

டெலிகிராம் சேனலின் சின்னம் economood — EconoMood E
டெலிகிராம் சேனலின் சின்னம் economood — EconoMood
சேனல் முகவரி: @economood
வகைகள்: பொருளாதாரம்
மொழி: தமிழ்
நாடு: அமைக்கப்படவில்லை
சந்தாதாரர்கள்: 769
சேனலில் இருந்து விளக்கம்

Տնտեսական միտումներ ու լուրեր Հայաստանում և նրա շուրջ

Ratings & Reviews

1.67

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

0

3 stars

0

2 stars

2

1 stars

1


சமீபத்திய செய்திகள்

2021-12-13 15:55:55
Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան է փոխանցվել 1 մլրդ 722 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.6%-ով։

2021թ.-ի հոկտեմբերին բանկերի միջոցով ֆիզիկական անձինք արտասահմանից ՀՀ են ուղարկել 185.4 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կրճատվել է 12.3%-ով։ Հոկտեմբերին կրճատվել է ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ ՌԴ-ից ստացվող գումարների ծավալը։

2021թ.-ի հոկտեմբերին բանկերի միջոցով ֆիզիկական անձինք ՀՀ-ից արտասահման են ուղարկել 112.6 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կրճատվել է ավելի քան 4%-ով։

Դեպի ՀՀ դրամական փոխանցումների զուտ ներհոսքը, որը ցույց է տալիս ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը, 2021թ.-ի հունվար-հոկտեմբերին կազմել է մոտ 743 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 42%-ով։
44 views12:55
திற / கருத்து
2021-12-13 14:59:41 Թուրքական լիրան կրկին հակառեկորդ է սահմանել

Թուրքական արժույթը հասել է պատմական նվազագույն ցուցանիշին․ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց փոխարժեքը կազմել է ավելի քան 14 լիրա։
Հատկանշական է, որ թուրքական արժույթը, որը տարեսկզբին վաճառվում էր մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 7.4 լիրա փոխարժեքով, տարվա ընթացքում արժեզրկվել է շուրջ 50%-ով։

Վերլուծաբանները լիրայի անկումը կապում են Թուրքիայի ԿԲ-ի կողմից դեկտեմբերի 16-ին սպասվելիք վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման հետ։
50 views11:59
திற / கருத்து
2021-12-13 13:28:41
2021թ.-ի հունվար-սեպտեմբերին ԵԱՏՄ երկրներում պետական բյուջեի եկամուտներն ավելացել են

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում պետական բյուջեի եկամուտները գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Ռուսաստանում և Ղրղզստանում պետական բյուջեն եղել է ավելցուկային: Հայաստանում և Բելառուսում պետական բյուջեի եկամուտները կազմել են ՀՆԱ-ի մեկ քառորդից ավելին։

ԵԱՏՄ երկրների եկամուտների կառուցվածքում ԱԱՀ-ի ծավալները տատանվել են 23.5%-ից մինչև 42.9%: Միության երկրներում արտաքին տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտները տատանվել են 5.2%-ից (ՀՀ) մինչև 18.6% (Բելառուս): Պետական բյուջեների ծախսային կառուցվածքում առավել մեծ տեսակարար կշիռ են ունեցել հանրային ծառայությունների (Բելառուսում՝ մինչև 52%) և սոցիալական պաշտպանության (ՀՀ-ում՝ մինչև 33%) ոլորտները։
62 views10:28
திற / கருத்து
2021-12-13 11:41:56 «Օմիկրոն» շտամն ավելի քիչ վտանգավոր է, քան «Դելտան». ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված նախնական տվյալներով՝ կորոնավիրուսի նոր ենթատեսակ «Օմիկրոն» շտամը կարող է նվազեցնել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը, սակայն վերջինս ավելի քիչ վտանգավոր է, քան դելտան: Դեռևս չկան հաստատված ապացույցներ «Օմիկրոն»-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ:

«Օմիկրոն» շտամն արդեն հայտնաբերվել է 63 երկրում: Տարածման արագությամբ այն կարող է գերազանցել «Դելտային», բայց դեռևս հայտնի չեն նոր շտամի արագ տարածման պատճառները։
73 views08:41
திற / கருத்து
2021-12-13 11:13:03 ԱՄՆ-ում գրանցվել է ամենաբարձր գնաճը վերջին 40 տարվա ընթացքում

2021թ.-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԱՄՆ-ում սպառողական գներն աճել են 6.8%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0.8%-ով:

ԱՄՆ-ում տարեկան գնաճը հասել է 40 տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշին: 1982թ.-ի հունիսին այն կազմել էր 7.2%:

Ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ ԱՄՆ-ում պարենային ապրանքների գներն աճել են 0.7%-ով, էներգակիների գները՝ 3.5%-ով: Տարեկան կտրվածքով սննդամթերքը թանկացել է 6.1%-ով, իսկ էներգակիրները՝ 33.3%-ով:
71 views08:13
திற / கருத்து
2021-12-10 12:46:42 ԱՄՆ-ում ստեղծվել է կորոնավիրուսի արհեստական հակամարմիններով դեղամիջոց

ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) թույլատրել է կիրառել SARS-CoV-2 կորոնավիրուսի սինթետիկ հակամարմիններ պարունակող նոր դեղամիջոց՝ Evusheld-ը, որը մշակվել է AstraZeneca ընկերության կողմից։

Միաժամանակ, FDA-ն հայտնել է, որ դեղամիջոցը չի համարվում կորոնավիրուսի դեմ պատվաստաման այլընտրանք: Evusheld-ը թույլատրվում է օգտագործել 12-ից բարձր տարիքի անձանց, ովքեր ունեն թույլ իմունային համակարգ և պատվաստման որոշակի հակացուցումներ։

Evusheld-ը պարունակում է սինթետիկ հակամարմինների երկու տեսակների համադրություն, որոնք ներարկվում են երկու դեղաչափով։ Այդ հակամարմինները իմունային համակարգին օգնում են պայքարել կորոնավիրուսի դեմ, ինչպես նաև կես տարվա ընթացքում պաշտպանվել կորոնավիրուսով վարակվելուց։
118 views09:46
திற / கருத்து
2021-12-10 12:27:13
2021թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների ծավալը կազմել է 1 տրլն 410 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.8%-ով:

ԱԱՀ-ի ծավալն աճել է 17%-ով՝ կազմելով 493.4 մլրդ ՀՀ դրամ,
Շահութահարկի ծավալն աճել է 6.2%-ով՝ կազմելով 138.8 մլրդ ՀՀ դրամ,
Եկամտային հարկի ծավալն աճել է 2.6%-ով՝ կազմելով 388.5 մլրդ ՀՀ դրամ,
Ակցիզային հարկի ծավալը նվազել է 12%-ով՝ կազմելով 98.7 մլրդ ՀՀ դրամ։
118 views09:27
திற / கருத்து
2021-12-09 11:18:13 2022թ.-ի պետական բյուջեի նախագծում փոփոխություններ են կատարվել.

2022թ.-ին բյուջեի եկամուտները կազմելու են 1 տրլն 947.8 մլրդ ՀՀ դրամ, ինչը 2021թ.-ի համեմատ ավելի է 17.5%-ով: 2022թ.-ին բյուջեի եկամուտները կազմելու են ՀՆԱ-ի 24.7%-ը:

Բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրլն 184 մլրդ ՀՀ դրամ, ինչը մոտ 184 մլրդ ՀՀ դրամով ավելին է, քան 2021թ.-ի ճշտված ծախսային բյուջեն: 2022թ.-ին ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի ծախսերը կազմելու են 27.7%: Ընթացիկ ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 23.2%-ը, իսկ կապիտալ ծախսերը՝ ՀՆԱ-ի 4.5%-ը:

2022թ.-ին պետական բյուջեի դեֆիցիտը կազմելու է 236.2 մլրդ ՀՀ դրամ:

Պետական պարտքի կանխատեսվող չափը 2022թ.-ին հասնելու է 4 տրլն 741 մլրդ ՀՀ դրամի, ինչը ՀՆԱ-ի 60.2%-ն է:

2022թ.-ին պետական բյուջեի նախագծով նախատեսվում 1 տրլն 844 մլրդ ՀՀ դրամ հարկային եկամուտների հավաքագրում, ինչը 16.5%-ով ավելի է 2021թ.-ին սպասվող ցուցանիշից: Հարկային եկամուտները կազմելու են ՀՆԱ-ի 23.4%-ը:
125 views08:18
திற / கருத்து
2021-12-08 13:46:46 «Օմիկրոն». Covid-19 համավարակի նոր ենթատեսակ

«Pfizer» դեղագործական ընկերության ղեկավար Ալբերտ Բուրլանը հայտնել է, որ Covid-19 համավարակի նոր ենթատեսակ «Օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մարտին, եթե նման անհրաժեշտություն լինի, քանի որ դեռևս հայտնի չէ, թե գոյություն ունեցող պատվաստանյութերը որքանով են արդյունավետ «Օմիկրոնի» դեմ։

Ըստ Բուրլայի կանխատեսումների՝ մոտ ապագայում «Օմիկրոն» շտամով վարակվածների թիվը միլիոնների կհասնի։ Մինչև տարեվերջ հստակեցված կլինեն «Օմիկրոնի» հիմնական բնութագրերը։

Հարկ է նշել, որ «Օմիկրոնն» ավելի արագ է փոխանցվում, սակայն բնութագրվում է հիվանդության ավելի թեթև ընթացքով։
131 views10:46
திற / கருத்து
2021-12-08 12:41:43 ԵԱՏՄ-ում արդյունաբերությունը 2020 թվականի համեմատ աճել է գրեթե 5%-ով

Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերությունը 2021 թ․-ի հունվար – հոկտեմբերին 2020 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4,9%-ով ։ ԵԱՏՄ մշակող արդյունաբերության արտադրության ծավալն ընթացիկ տարվա 9 ամիսներին ավելացել է 5,3%-ով։

Արտադրությունն ամենամեծ չափով աճել է ջրամատակարարման, կոյուղու համակարգերի, թափոնների հավաքման և բաշխման վերահսկողության ոլորտներում՝ 16,7%-ով։

Արդյունաբերության աճ է գրանցվել Միության բոլոր անդամ-երկրներում․
Բելառուսում՝ 7%-ով,
Ռուսաստանում՝ 5%-ով,
Ղազախստանում՝ գրեթե 3%-ով,
Հայաստանում՝ 1%-ով,
Ղրղզստանում՝ 0,2%-ով։
127 views09:41
திற / கருத்து