Get Mystery Box with random crypto!

ԵԱՏՄ-ում արդյունաբերությունը 2020 թվականի համեմատ աճել է գրեթե | EconoMood

ԵԱՏՄ-ում արդյունաբերությունը 2020 թվականի համեմատ աճել է գրեթե 5%-ով

Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերությունը 2021 թ․-ի հունվար – հոկտեմբերին 2020 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4,9%-ով ։ ԵԱՏՄ մշակող արդյունաբերության արտադրության ծավալն ընթացիկ տարվա 9 ամիսներին ավելացել է 5,3%-ով։

Արտադրությունն ամենամեծ չափով աճել է ջրամատակարարման, կոյուղու համակարգերի, թափոնների հավաքման և բաշխման վերահսկողության ոլորտներում՝ 16,7%-ով։

Արդյունաբերության աճ է գրանցվել Միության բոլոր անդամ-երկրներում․
Բելառուսում՝ 7%-ով,
Ռուսաստանում՝ 5%-ով,
Ղազախստանում՝ գրեթե 3%-ով,
Հայաստանում՝ 1%-ով,
Ղրղզստանում՝ 0,2%-ով։