Get Mystery Box with random crypto!

«Օմիկրոն». Covid-19 համավարակի նոր ենթատեսակ «Pfizer» դեղագ | EconoMood

«Օմիկրոն». Covid-19 համավարակի նոր ենթատեսակ

«Pfizer» դեղագործական ընկերության ղեկավար Ալբերտ Բուրլանը հայտնել է, որ Covid-19 համավարակի նոր ենթատեսակ «Օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մարտին, եթե նման անհրաժեշտություն լինի, քանի որ դեռևս հայտնի չէ, թե գոյություն ունեցող պատվաստանյութերը որքանով են արդյունավետ «Օմիկրոնի» դեմ։

Ըստ Բուրլայի կանխատեսումների՝ մոտ ապագայում «Օմիկրոն» շտամով վարակվածների թիվը միլիոնների կհասնի։ Մինչև տարեվերջ հստակեցված կլինեն «Օմիկրոնի» հիմնական բնութագրերը։

Հարկ է նշել, որ «Օմիկրոնն» ավելի արագ է փոխանցվում, սակայն բնութագրվում է հիվանդության ավելի թեթև ընթացքով։