Get Mystery Box with random crypto!

ԱՄՆ-ում ստեղծվել է կորոնավիրուսի արհեստական հակամարմիններով | EconoMood

ԱՄՆ-ում ստեղծվել է կորոնավիրուսի արհեստական հակամարմիններով դեղամիջոց

ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) թույլատրել է կիրառել SARS-CoV-2 կորոնավիրուսի սինթետիկ հակամարմիններ պարունակող նոր դեղամիջոց՝ Evusheld-ը, որը մշակվել է AstraZeneca ընկերության կողմից։

Միաժամանակ, FDA-ն հայտնել է, որ դեղամիջոցը չի համարվում կորոնավիրուսի դեմ պատվաստաման այլընտրանք: Evusheld-ը թույլատրվում է օգտագործել 12-ից բարձր տարիքի անձանց, ովքեր ունեն թույլ իմունային համակարգ և պատվաստման որոշակի հակացուցումներ։

Evusheld-ը պարունակում է սինթետիկ հակամարմինների երկու տեսակների համադրություն, որոնք ներարկվում են երկու դեղաչափով։ Այդ հակամարմինները իմունային համակարգին օգնում են պայքարել կորոնավիրուսի դեմ, ինչպես նաև կես տարվա ընթացքում պաշտպանվել կորոնավիրուսով վարակվելուց։