Get Mystery Box with random crypto!

ԱՄՆ-ում գրանցվել է ամենաբարձր գնաճը վերջին 40 տարվա ընթացքում | EconoMood

ԱՄՆ-ում գրանցվել է ամենաբարձր գնաճը վերջին 40 տարվա ընթացքում

2021թ.-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԱՄՆ-ում սպառողական գներն աճել են 6.8%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0.8%-ով:

ԱՄՆ-ում տարեկան գնաճը հասել է 40 տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշին: 1982թ.-ի հունիսին այն կազմել էր 7.2%:

Ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ ԱՄՆ-ում պարենային ապրանքների գներն աճել են 0.7%-ով, էներգակիների գները՝ 3.5%-ով: Տարեկան կտրվածքով սննդամթերքը թանկացել է 6.1%-ով, իսկ էներգակիրները՝ 33.3%-ով: