Get Mystery Box with random crypto!

2021թ.-ի հունվար-սեպտեմբերին ԵԱՏՄ երկրներում պետական բյուջեի ե | EconoMood

2021թ.-ի հունվար-սեպտեմբերին ԵԱՏՄ երկրներում պետական բյուջեի եկամուտներն ավելացել են

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում պետական բյուջեի եկամուտները գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Ռուսաստանում և Ղրղզստանում պետական բյուջեն եղել է ավելցուկային: Հայաստանում և Բելառուսում պետական բյուջեի եկամուտները կազմել են ՀՆԱ-ի մեկ քառորդից ավելին։

ԵԱՏՄ երկրների եկամուտների կառուցվածքում ԱԱՀ-ի ծավալները տատանվել են 23.5%-ից մինչև 42.9%: Միության երկրներում արտաքին տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտները տատանվել են 5.2%-ից (ՀՀ) մինչև 18.6% (Բելառուս): Պետական բյուջեների ծախսային կառուցվածքում առավել մեծ տեսակարար կշիռ են ունեցել հանրային ծառայությունների (Բելառուսում՝ մինչև 52%) և սոցիալական պաշտպանության (ՀՀ-ում՝ մինչև 33%) ոլորտները։