Get Mystery Box with random crypto!

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին բանկերի միջոցով արտա | EconoMood

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան է փոխանցվել 1 մլրդ 722 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.6%-ով։

2021թ.-ի հոկտեմբերին բանկերի միջոցով ֆիզիկական անձինք արտասահմանից ՀՀ են ուղարկել 185.4 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կրճատվել է 12.3%-ով։ Հոկտեմբերին կրճատվել է ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ ՌԴ-ից ստացվող գումարների ծավալը։

2021թ.-ի հոկտեմբերին բանկերի միջոցով ֆիզիկական անձինք ՀՀ-ից արտասահման են ուղարկել 112.6 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կրճատվել է ավելի քան 4%-ով։

Դեպի ՀՀ դրամական փոխանցումների զուտ ներհոսքը, որը ցույց է տալիս ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը, 2021թ.-ի հունվար-հոկտեմբերին կազմել է մոտ 743 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 42%-ով։