Get Mystery Box with random crypto!

Ըստ Մանե Գևորգյանի ՄԻՊ Արման Թաթոյանին կառավարության նիստերին | Radar Armenia

Ըստ Մանե Գևորգյանի ՄԻՊ Արման Թաթոյանին կառավարության նիստերին չհրավիրելու պատճառ է դարձել Թաթոյանի կողմից տևական ժամանակ գործադիրի նիստերին չներկայանալը:

Արման Թաթոյանը կառավարության նիստերին հրավիրված է եղել և ինչ-որ պահից սկսած պարոն Թաթոյանը, հրավիրված լինելով հանդերձ, սկսել է չներկայանալ` իր փոխարեն ներկայացնելով ՄԻՊ աշխատակազմից այլ անձի:

Վարչապետի մամուլի խոսնակը հավելեց, որ Արման Թաթոյանն ունի բոլոր հնարավորություններն ու հարթակներն իր մտահոգություններն ու դիտարկումներն հայտնելու կամ գործադիր մարմնին ներկայացնելու համար և կառավարության համար անհասկանալի է վերջինիս հապճեպ և մանիպուլյատիվ հայտարարությունների մոտիվացիան։

Armenpress