Get Mystery Box with random crypto!

Վաղարշակ Հարությունյանն իր ռուսաստանցի գործընկերոջը` Սերգեյ Շո | Radar Armenia

Վաղարշակ Հարությունյանն իր ռուսաստանցի գործընկերոջը` Սերգեյ Շոյգուին, այսօրվա հեռախոսազրույցի ներկայացրել է մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրությունը։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ, չնայած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ադրբեջանցի զինվորականների մի քանի խմբեր վերադարձել են ելման դիրքեր, նրանց մի մասը դեռևս շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչը նշանակում է, որ խնդիրը, ընդհանուր առմամբ, դեռևս չի հանգուցալուծվել։