Get Mystery Box with random crypto!

Մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ մի խում | Radar Armenia

Մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար բնակավայրի հատվածում պահպանվող պետական սահմանը: Նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմաններում, ԱՀ ԶՈւ մի շարք զինծառայողներ խմբով, կրկին առանց պատշաճ թույլտվության հատել են միևնույն հատվածում պահպանվող պետական սահմանը, վեճի բռնվել նրանց ընդառաջ գնացած, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ԶՈւ մի շարք զինծառայողների հետ: Փոխադարձ ծեծկռտուքի ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ ԶՈւ 11 ներկայացուցիչների: ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այս անգամ ևս հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր:

ՀՀ զինվորական դատախազություն