Get Mystery Box with random crypto!

Հայկ Մարությանը լավ մարդ է ու լավ քաղաքապետ է։ Ես իրեն հարգում | Radar Armenia

Հայկ Մարությանը լավ մարդ է ու լավ քաղաքապետ է։ Ես իրեն հարգում եմ, սիրում եմ ու ավագանու անդամությանս երեք տարիներին իր հետ ունեցել եմ և ունեմ լավ հարաբերություններ։ Բայց եկել է ժամանակը, որ նա թողնի այդ պաշտոնը։

Գուցե պրակտիկայում թվում է, թե քաղաքապետը միանձնյա է կառավարում քաղաքը, բայց դա բնավ այդպես չէ։ Ավագանին քաղաքապետի հենարանն է։

Քաղաքապետին վերահսկելու, նրա աշխատանքին գնահատական տալու և հարկ եղած դեպքում նրան անվստահություն հայտնելով նոր քաղաքապետ ընտրելու լիազորությունը տրված է ավագանուն։ Եթե ավագանին չի սատարում քաղաքապետին ու չի գալիս նիստերի, առաջանում է ճգնաժամ։ Եթե ավագանին չի հաստատում տարեկան բյուջեն, առաջանում է քաղաքապետի անվստահության հարց։ Ավագանին է քաղաքում բարձրագույն իշխանությունը ու ընտրողների առաջնային մանդատ կրողը։ Առանց ավագանի չկա քաղաքապետ։ Ինչպես որ առանց Ազգային ժողով չկա վարչապետ։ Ուստի կենսական էր, որ քաղաքապետի ու ավագանու ջրերը նույն առվով հոսեն։

Ավագանու անդամ Էդուարդ Ավետիսյան