Get Mystery Box with random crypto!

Radar Armenia

டெலிகிராம் சேனலின் சின்னம் radararm — Radar Armenia
சேனல் முகவரி: @radararm
வகைகள்: செய்தி
மொழி: தமிழ்
சந்தாதாரர்கள்: 82.89K
சேனலில் இருந்து விளக்கம்

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Ratings & Reviews

3.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


சமீபத்திய செய்திகள் 616

2021-12-16 20:32:34 Այսօր Ազգային ժողովում ներկայացրել եմ օրենսդրական փաթեթ, որով փոփոխություններ են կատարվելու մաքսային և հարկային ծառայության ընդունելության ընթացակարգում։

Նախատեսում ենք ուսումնական կենտրոնի միջոցով կազմակերպել բարձր որակավորում ունեցող հարկային և մաքսային ծառայողների պատրաստման դասընթացներ։
Համակարգում պաշտոն զբաղեցնելու իրավունք կունենան այդ դասընթացները հաջողությամբ ավարտած ու հավաստագիր ստացած անձինք։
Հարցազրույցի միջոցով կընտրվի տվյալ թափուր պաշտոնի համար լավագույն ցուցանիշներ գրանցած թեկնածուն։
Առանձնակի կարևորություն է ստանալու բարեվարքության ստուգման ընթացակարգը։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյան
5.8K viewsedited  17:32
திற / கருத்து
2021-12-16 20:31:37 Հաշվի առնելով, որ՝

1. «Իմ քայլը» դաշինքը 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում ձևավորել է քաղաքային իշխանություն՝ դրանից բխող միասնական քաղաքական և գործառնական պատասխանատվությամբ;

2. Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիների մեկ հեղափոխական մանդատի արդյունքում;

3. Հայկ Մարությանը, որը վերոնշյալ ընտրություններին մասնակցել էր որպես ՔՊ կուսակցության թեկնածու և «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար, 2020 թվականի դեկտեմբերին, իր դիմումի համաձայն, լքել է ՔՊ կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը և դրանից հետո ծավալված ու Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է իր՝ ՔՊ կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չկիսելու որոշումը;

Ավագանու Իմ Քայլը խմբակցություն
5.9K viewsedited  17:31
திற / கருத்து
2021-12-16 20:29:58
Դատարանը բավարարել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդությունը:
6.0K views17:29
திற / கருத்து
2021-12-16 19:41:57 «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և միաժամանակ քաղաքապետի թեկնածու առաջադրում Հրաչյա Սարգսյանին:

Արմեն Կոտոլյան
6.7K views16:41
திற / கருத்து
2021-12-16 17:04:21 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հիմնական պատճառը նրա՝ կուսակցությունից դուրս գալն է:

Արման Եղոյան
8.1K views14:04
திற / கருத்து
2021-12-16 16:31:41 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը պահանջող ավագանու անդամների հետ։
736 views13:31
திற / கருத்து
2021-12-16 16:16:27
Arménie, Azerbaïdjan, ensemble.
Հայաստան, Ադրբեջան, միասին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եռալեզու ֆեյբուքյան գրառումը
2.0K viewsedited  13:16
திற / கருத்து
2021-12-16 16:12:01 Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքը և այն գլխավորող առաջին համարը, տվյալ դեպքում՝ Հայկ Մարությանը, պետք է անքակտելիորեն կապված լինեն միմյանց հետ, որովհետև դաշինքն է պատասխանատվություն վերցրել Երևանի կառավարման համար, ոչ թե միայն Հայկ Մարությանը։ Արսեն…
2.4K views13:12
திற / கருத்து
2021-12-16 16:06:22 Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքը և այն գլխավորող առաջին համարը, տվյալ դեպքում՝ Հայկ Մարությանը, պետք է անքակտելիորեն կապված լինեն միմյանց հետ, որովհետև դաշինքն է պատասխանատվություն վերցրել Երևանի կառավարման համար, ոչ թե միայն Հայկ Մարությանը։

Արսեն Թորոսյան
CivilNet
2.7K views13:06
திற / கருத்து
2021-12-16 15:58:46 Քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա հայտարարությունը նոր 520 ավտոբուսների ձեռքբերման հետ կապված մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը։

Ըստ Բրիտանական WYG ընկերության ուղեցույցի, կապված Երևանի տրանսպորտային համակարգի արդիականացման հետ, քաղաքին անհրաժեշտ է մոտ 850-900 նոր ավտոբուսներ (խոսքը հենց ավտոբուսների մասին է)։
Այս պահի դրությամբ նոր ձեռքբերված ավտոբուսների քանակը կազմում է 211։
Ավագանու հավանությանը ներկայացրած բյուջեի նախագծում կա դրույթ նոր 100 հատ չինական ավտոբուսների ձեռքբերման մասին, ինչպես նաև կառավարությունը հաստատեց դրամաշնորհային և վարկային համաձայնագիրը քաղաքի համար 100 նոր բարձրակարգ ստանդարտների ավտոբուսների ձեռքբերման նպատակով։

Այսպիսով, հաջորդ տարի ձեռքբերված ավտոբուսների թիվը կազմելու է 311 , այսինքն անհրաժեշտ քանակի 35% (ոչ թե 60%)։

Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ
3.0K views12:58
திற / கருத்து