Get Mystery Box with random crypto!

Radar Armenia

சேனல் முகவரி: @radararm
வகைகள்: செய்தி
மொழி: தமிழ்
சந்தாதாரர்கள்: 83.00K
சேனலில் இருந்து விளக்கம்

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Ratings & Reviews

3.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


சமீபத்திய செய்திகள் 621

2021-12-22 22:21:06
Լրացել է աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռիանոս Մկրտչյանի 100-ամյակը։
4.6K views19:21
திற / கருத்து
2021-12-22 20:16:01 Հայկ Մարությանն այսօր իր ելույթը կազմելիս փարիսեցու ոճով հանդես եկավ: Մենք, եթե քարոզարշավի 3 տարվա հնության հոլովակները նայենք, կտեսնենք, թե ով էր մասնակցում քարոզարշավին, ով էր ճանաչելի և ով ճանաչելի չէր։

Արսեն Թորոսյան
7.1K views17:16
திற / கருத்து
2021-12-22 19:19:58 Ժողովրդավարության արժեքներ կրող Ձեր տեսակը չէ՞ր նկատել, որ երկրում ուր որ է` ռազմական հեղաշրջում է տեղի ունենում։

Արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը Հայկ Մարությանին
7.8K viewsedited  16:19
திற / கருத்து
2021-12-22 19:02:25 Սիրելի համաքաղաքացիներ, հայտնում եմ, որ Երևանի ավագանու անդամի մանդատս վայր եմ դնում։

Լիլիթ Պիպոյան
7.8K views16:02
திற / கருத்து
2021-12-22 18:53:24 Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են 2022 թ. պահպանել գազի գինը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան
7.8K views15:53
திற / கருத்து
2021-12-22 16:44:56 ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Սոչիի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
8.4K views13:44
திற / கருத்து
2021-12-22 15:29:53 Եվ վերջում, պարոն Մարության, դուք մեզ մեղադրեցիք հեղափոխության արժեքներից հրաժարվելու մեջ և հանդես եկաք որպես հեղափոխության պաշտպան, երբ ամենածանր պահին լքել եք հեղափոխական թիմը։ Բայց, անկեղծ ասած, մեզ համար նորություն չէ, երբ հեղափոխության արդյունքում պաշտոն ստացած անձինք հարվածում էին մեր թիմին և վարչապետին՝ հեղափոխության պաշտպանի դիմակը հագած։ Դրա ամենավառ ապացույցը Արթուր Վանեցյանն էր, ով պաշտոնը թողնելուց հետո մեզ կոչ էր անում հավատարիմ մնալ հեղափոխությանը, իսկ հետո բոլորս տեսանք, թե որտեղ հայտնվեց Արթուր Վանեցյանը՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Հույս ունենք, որ ձեր ապագա քաղաքական հանգրվանը չի ավարտվի այդ նույն տեղում՝ այդ նույն մարդկանցով շրջապատված։

Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյան
9.1K views12:29
திற / கருத்து
2021-12-22 15:29:53 Պարոն Մարության, շնորհակալ ենք, որ չեք զլացել և համագործակցել եք բոլորիս հայտնի փիառ մասնագետների ու խմբերի հետ ելույթը կազմելիս, սակայն պիտի արձանագրենք, որ նրանց ձեռագիրը ձեր տեքստում առավել քան առկա է։

Պարոն Մարության, դուք կրկին փորձում եք երևանցիներին մոլորեցնել ու ներկայանալ որպես ազնիվ, որպես հեղափոխական քաղաքապետ, ով հերոսաբար հրաժարվել է աշխատավարձի բարձրացումից, ով քննադատում է աշխատավարձերի բարձրացումները, ով դա ներկայացնում է որպես ոչ թե լավ, այլ նորմալ։

Պարոն դեռևս քաղաքապետ, դուք ձեր տան վերանորոգման պրարաբին բերել նշանակել եք Երևանի շինբարեկարգման վարչության պետ։ Ինչպե՞ս են փոխվել այդ մարդու ֆինանսական միջոցներն ու կարողությունները նշանակումից հետո, պարոն Մարության։ Էդ փոփոխությունը աշխատավարձո՞վ է միայն պայմանավորված, պարոն Մարության։ Ու եթե՝ ոչ, ապա դա լա՞վ է, թե՞ նորմալ, պարոն Մարության։ Լավ ու կամ նորմա՞լ է, պարոն Մարության, որ հեղափոխությունից հետո ամիսներով ձեզ խնդրում, համոզում, պաղատում էինք, որ քաղաքապետարանի կոռուպցիայի մարմնացում հանդիսացող պաշտոնյաներին հեռացնեք քաղաքապետարանից։ Դրանք մարդիկ էին, պարոն Մարության, ովքեր ապականել էին քաղաքային կառավարման ամենակարևոր ոլորտները։

Պարոն Մարության, ձեր ֆիլմերից մեկի ռեժիսորը, մյուսի դերասանը, մյուսի գրիմյորը՝ բոլորը, պարոն Մարության, քաղաքապետարանում անցել են պատասխանատու պաշտոնների։ Դա՞ է ձեր դավանած հեղափոխական արժեքը, դա՞ է լավը կամ նորմալը, պարոն Մարության։ Ձեր կինը, պարոն Մարության, ձեր կինը գնում է համայնքային հիմնարկներ, մարդկանց է ազատում աշխատանքից ու կամ նշանակում աշխատանքի։ Դա լա՞վ է, թե՞ նորմալ, պարոն Մարության։ Դա՞ է հեղափոխական արժեքը, պարոն Մարության։ Էժան պոպուլիզմով փորձում եք խոսել պաշտոնյաների աշխատավարձից, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ, պարոն Մարության, բայց դեռ քննությունը պիտի ցույց տա, թե ձեր մտերիմներից, քաղաքապետարանում պաշտոն ստացածներից ո՞վ և ի՞նչ ունեցվածք է դիզել, ու դրա քանի՞ տոկոսն է աշխատավարձով։

Քննությունը, պարոն Մարության, պիտի ցույց տա, թե ձեր կինը ի՞նչ շարժառիթներով էր մարդկանց աշխատանքի նշանակում տարբեր ՀՈԱԿ-ներում։ Քննությունը, պարոն Մարության, պիտի ցույց տա, թե ձեր ո՞ր մտերիմն է պատասխանատվությունից փախչելու նպատակով արդեն փախել նաև երկրից։

Դուք, պարոն Մարության, պարոն Գալջյանի հետ զրույցի ժամանակ, երբ նա առաջարկում էր փոխել փոխքաղաքապետերից մեկին՝ ձեզ շատ հայտնի պատճառով, դուք, պարոն Մարության, ուղիղ տեքստով նրան ասացիք, որ մենք ձեր թիմը չենք, դուք այլ թիմով եք գնալու մյուս ընտրություններին։ Պարոն Մարության, ինչո՞ւ սրա մասին չեք ասում երևանցիներին, ինչո՞ւ եք շարունակում ձեզ ներկայացնել ընդամենը կուսակցությունից դուրս գալու համար հեռացվող հալածյալ։

Դուք, պարոն Մարության, ձեր ելույթով ևս մեկ անգամ փաստեցիք, որ նույն՝ առնվազն տեքստային մակարդակով միասնական եք հենց այդ հակահեղափոխական ուժերի հետ, պարոն Մարության։ Դուք, ձեր անձնական պաշտպանության տակ գտնված կոռումպացված պաշտոնյաները, ձեր կինը, պարոն Մարության, հեղափոխության կրողը չեք և լինել չեք կարող։ Ինչ-որ պահից սկսած՝ դուք, ձեր կինը ու ձեր հովանավորյալ կոռումպացված պաշտոնյաները, պարոն Մարության, դարձել եք հենց հակահեղափոխությունը։ Ու դուք պիտի գնաք, պարոն Մարության, պիտի գնաք ու ձեզ հետ տանեք կոռուպցիայի, խնամիաբարեկամական կապերի ու մնացածի վերջին փշրանքները։

Ասում եք՝ սպասեցի իրավիճակը հանդարտվի, դեկտեմբերի 7-ին իրավիճակը հանդա՞րտ էր, պարոն Մարության, որ ՔՊ-ից դուրս գալու դիմում էիք գրում։ Դեկտեմբերի յոթին, պարոն Մարության, Երևանում ձեր նոր սատարող ուժերը Չաուշեսկու էին բեմադրում։ Դա՞ էր ձեր պատկերացրած հանդարտը, դա՞ էր ձեզ վախեցրել, պարոն Մարության։ Ու դուք, պարոն Մարության, էդպես էլ երևանցիներին չասացիք այն թիմի գոյության մասին, որի մասին հայտնել եք ինձ, որովհետև դուք, պարոն Մարության, մի խնդիր եք լուծում, և այդ խնդրի լուծման համար ազնվությունը ձեզ պետք չէ, եթե պետք լիներ, չէիք ասի, թե երեխաներին հանդիպելու ժամանակ չունեք, էն պարագայում, երբ աշխատանքի գալիս եք կեսօրից հետո, Անկախության տոնին էլ չեք մասնակցել՝ էլի երեխաների հետ արձակուրդում գտնվելու բերումով։ Շարունակեք պոպուլիստական ոճի հայտարարությունները ձեր՝ իբր թունդ հեղափոխական պաշտոնավարման մասին, իսկ քննությունը թող պարզի, թե այդ թունդ հեղափոխական պաշտոնավարման ձեր հովանավորյալները ինչպե՞ս հարստացան, ու ձեր կինը ինչի՞ դիմաց էր մարդկանց պաշտոններ բաժանում քաղաքապետարանում։
8.4K viewsedited  12:29
திற / கருத்து
2021-12-22 15:15:19
Երևան քաղաքի ավագանին քաղաքապետ ընտրեց Հրաչյա Սարգսյանին։
8.1K views12:15
திற / கருத்து
2021-12-22 15:13:53
Երևան քաղաքի ավագանին 44 կողմ ձայներով անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին։
8.1K viewsedited  12:13
திற / கருத்து