Get Mystery Box with random crypto!

Radar Armenia

சேனல் முகவரி: @radararm
வகைகள்: செய்தி
மொழி: தமிழ்
சந்தாதாரர்கள்: 83.03K
சேனலில் இருந்து விளக்கம்

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Ratings & Reviews

3.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


சமீபத்திய செய்திகள் 841

2021-06-01 20:24:46 Այդ նկարները որ տեսա, ինձ թվաց՝ արյունս երակներումս սառեց։

Ես արդեն 67 տարեկան մարդ եմ, այդ ընթացքում ես ամեն ինչ տեսել եմ՝ պատերազմ, ընկերների զոհվելու սահմռկեցուցիչ տեսարաններ, ես զրուցել եմ երկու-երեք որդի կորցրած ծնողների հետ։ Ամեն ինչ տեսել եմ, և ինձ թվում էր՝ ես այլևս զարմանալու ունակություն չունեմ և, ընդհանրապես, լացելու ունակություն չունեմ։

Սերժ Սարգսյանը՝ զոհված զինծառայողների դիակների ու մասունքների՝ պարկերով նկուղում պահման վերաբերյալ
8.6K viewsedited  17:24
திற / கருத்து
2021-06-01 19:23:48 Առաջին ալիքը քաղաքական գովազդից ստացվող եկամտի մի մասը կուղղի ծնելիության խթանման ծրագրին։
8.6K views16:23
திற / கருத்து
2021-06-01 18:58:52 Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզում ծաղիկներ է խոնարհել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին նոր տեղադրված կիսանդրու առաջ՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։
8.6K views15:58
திற / கருத்து
2021-06-01 16:43:22 Ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից։

Էմանուել Մակրոն
8.9K views13:43
திற / கருத்து
2021-06-01 13:11:46 Առողջապահական համակարգի ընդհանուր ծախսերը 2020 թվականին կազմել են 275 մլն ԱՄՆ դոլար։
9.4K views10:11
திற / கருத்து
2021-06-01 13:08:37 Կարևոր

COVID-19 համավարակով պայմանավորված կարող են ի հայտ գալ մի շարք նյարդաբանական հիմնախնդիրներ: Արդեն իսկ բոլորին ծանոթ են հոտառության և համի զգացողության խանգարումները COVID-19-ով հիվանդների շրջանում։
Վարակի ժամանակ դիտվում են ինչպես համի և հոտառության կորուստ, այնպես էլ կարող են լինել համի և հոտառության աղավաղում։ Ըստ նոր տվյալների հայտնի են նաև համի և հոտի աղավաղման ինչպես երկարաժամկետ փոփոխություններ, այնպես էլ ուշացած դրսևորումներ: Նաև որոշ հիվանդներ նշում են ականջների խշշոցը (tinnitus):

Հատուկ ուշադրություն պետք է դարձվի մի շարք ախտանիշների, ինչպես ընդհանուր՝ գլխացավ, գլխապտույտ, մկանացավեր, հոգնածություն, այնպես էլ ավելի տիպիկ դրսևորումների։ Համի և հոտառության կորուստը, տեսողության խանգարումները, գիտակցության մակարդակի փոփոխությունները, գլխապտույտը, ատաքսիան, էպիլեպտիկ ցնցումները արտառոց նշաններ են, որոնք չպետք է անտեսվեն։

ՀՀ ԱՆ
9.5K viewsedited  10:08
திற / கருத்து
2021-06-01 11:53:58 Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ առաջին նախագահի հետ բանավիճելու առաջարկի հետ կապված լրագրողների բազմաթիվ հարցումներին, հայտնում եմ՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի:

ՀԱԿ խոսնակ
9.0K views08:53
திற / கருத்து
2021-06-01 11:42:51
Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում բերման ենթարկված քաղաքացուն խոշտանգելու դեպքի առթիվ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել:
9.0K views08:42
திற / கருத்து
2021-06-01 11:30:57 Երեկվա դեպքը անթույլատրելի է ցանկացած պարագայում եւ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն պարզելու՝ որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետեւանքով է առաջացել նման խնդիր։ Արձանագրվել է խնդիր, որին երեկ անդրադարձել է նաեւ Առողջապահության նախարարությունը, եւ բոլոր միջոցները ձեռնարկվելու են նման իրավիճակները բացառելու եւ թերացած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար:

Մանե Գևորգյան
8.9K viewsedited  08:30
திற / கருத்து
2021-06-01 10:42:21 ️Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ հաջող են զարգանում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել երկկողմ դաշնակցային հարաբերությունները` ի շահ մեր բարեկամ ժողովուրդների, ամրապնդելու խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը Անդրկովկասում։

Նշվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա շնորհավորական ուղերձում։
9.1K views07:42
திற / கருத்து