Get Mystery Box with random crypto!

Tigran's Channel

டெலிகிராம் சேனலின் சின்னம் tigran_matinyan — Tigran's Channel
டெலிகிராம் சேனலின் சின்னம் tigran_matinyan — Tigran's Channel
சேனல் முகவரி: @tigran_matinyan
வகைகள்: சந்தைப்படுத்தல்
மொழி: தமிழ்
நாடு: அமைக்கப்படவில்லை
சந்தாதாரர்கள்: 1.55K
சேனலில் இருந்து விளக்கம்

Ես Տիգրան Մատինյանն եմ։ Գրում եմ թվային մարքեթինգի և հարակից թեմաների մասին։
Հարցերի և համագործակցության առաջարկների դեպքում ինձ հետ կապ հաստատեք @contact_tigran_bot-ի միջոցով։
Միացե՛ք նաև @DigitalMarketingForum-ին՝ մասնակցելու թեմատիկ քննարկումներին։

Ratings & Reviews

2.67

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

2

1 stars

0


சமீபத்திய செய்திகள்

2021-12-30 20:31:16
Նորություններն այսքանով չեն ավարտվում. #Telegram-ում ներդրվել է թարգմանչի ֆունկցիա, որը կարող եք ակտիվացնել ձեր անձնական հաշվի կարգավորումներից։

Սա հնարավորություն կտա հետևել նաև իտարալեզու էջերին և արագ, հենց հավելվածում, թարգմանել ու կարդալ գրառումները։
414 views17:31
திற / கருத்து
2021-12-30 20:12:59
Ամանորյա նվեր #Telegram-ից. այսուհետ հարթակում հասանելի են reaction-ները։

Ընդ որում՝ ադմիններն իրենք են ընտրում, թե լսարանն ինչ ռեակցիաներից կարողանա օգտվել։
382 views17:12
திற / கருத்து
2021-12-14 17:47:57 Telegram is the fastest growing mobile app in 2021, leading this year’s Top Breakout Chart by Appannie.

This means that the number of active users on Telegram increased faster than on any other mobile app in the world.

2021 will be remembered as the year when people grew tired of being disrespected by greedy corporations and chose the privacy and consistency of Telegram.

And yet, there's so much more that we have in store for you. Thank you for joining Telegram early and taking this incredible journey with us
434 views14:47
திற / கருத்து
2021-12-01 15:34:24 #Facebook-ում այս պահին, կարծեք թե, խափանումներ կան։ Որոշ մարդկանց մոտ newsfeed-ը չի աշխատում, երբեմն խնդիրներ են առաջանում Login լինելիս։

Ձեզ մոտ այս պահին որևէ խնդիր կա՞։
773 views12:34
திற / கருத்து
2021-11-30 12:42:59 ​​Վիդեո դասընթացս փորձարկողների առաջին ֆեդբեքներն եկան․․․ ինչ խոսք, հաճելի է
669 views09:42
திற / கருத்து
2021-11-26 19:36:43 #BlackFriday. որոշել եմ ես էլ էսօր միանամ զեղչերի խրախճանքին, համ էլ մի գաղտնիք կբացեմ։ Եթե հետաքրքրված եք խորացված smm սովորելով, կարդացե՛ք մինչև վերջ։ Նախ գաղտնիքի մասին․ ես հիմա մշակում եմ սոց․ մեդիա մարքեթինգի խորացված վիդեո կուրս, որի շրջանակներում…
618 views16:36
திற / கருத்து
2021-11-26 16:28:13 Tigran's Channel pinned « #BlackFriday. որոշել եմ ես էլ էսօր միանամ զեղչերի խրախճանքին, համ էլ մի գաղտնիք կբացեմ։ Եթե հետաքրքրված եք խորացված smm սովորելով, կարդացե՛ք մինչև վերջ։ Նախ գաղտնիքի մասին․ ես հիմա մշակում եմ սոց․ մեդիա մարքեթինգի խորացված վիդեո կուրս, որի շրջանակներում…»
13:28
திற / கருத்து
2021-11-26 11:01:24 #BlackFriday. որոշել եմ ես էլ էսօր միանամ զեղչերի խրախճանքին, համ էլ մի գաղտնիք կբացեմ։ Եթե հետաքրքրված եք խորացված smm սովորելով, կարդացե՛ք մինչև վերջ։

Նախ գաղտնիքի մասին․ ես հիմա մշակում եմ սոց․ մեդիա մարքեթինգի խորացված վիդեո կուրս, որի շրջանակներում 0-ական մակարդակից սկսելու ենք և խորանալու ենք գովազդների կառավարման ամենախորը դետալների մեջ։

Բայց կուրսը պարունակելու է ոչ միայն օնլայն բաղադրիչ․․․ Հիմնական «դասախոսության» նյութը լինելու է տեսանյութերով, բայց սրանից զատ ունենալու ենք նաև երկու հանդիպում՝ ընթացիկ խորհրդատվության, առաջացող հարցերի քննարկման և հենց ձեր բիզնեսի հետ կապված smm խորհրդատվության համար։

Էս պահին արդեն տեսագրած կա պիլոտային տարբերակը (տեսանկարահանված է իրական դասընթացի ընթացքում): Մոտ 20 ժամ վիդեո մատերիալ է հավաքվել։ Ես նախատեսում եմ փորձարկել էդ վիդեո մատերիալը, ինչից հետո կնկարեմ արդեն նույն կուրսը՝ հենց միայն օնլայն ուսանողների համար։ Բովանդակությունը ԼԻՈՎԻՆ ՆՈՒՅՆՆ է լինելու։

Վիդեո դասընթացի վերջնական տարբերակի մասնակցության վճարը լինելու է 89․000 դրամ։

Պիլոտային տարբերակը, խիստ սահմանափակ քանակով դիմորդների համար վաճառում եմ 59․000 դրամով։

Իսկ Black Friday-ի առիթով, մինչև 10 հոգի նրանք, ովքեր ԱՅՍՕՐ առաջինը կգրեն ու մինչև երկուշաբթի կանեն փոխանցումը, պիլոտային տարբերակը կստանան 40․000 դրամով։ Նշված 10 հոգին նաև հետագայում 2 ամսով ԱՆՎՃԱՐ կստանան հասանելիություն հիմնական տարբերակի վիդեոներին։

Էս պահին արդեն մարդիկ կան, որ փորձարկում են պիլոտային տարբերակը, և արդեն շատ դրական ֆիդբեքներ ունեմ արդյունավետության տեսանկյունից։ Էնպես որ քանի տաք է, քաշեք․․․

Հարցերի և ամրագրման համար գրե՛ք ինձ @contact_tigran_bot-ի միջոցով։
812 views08:01
திற / கருத்து
2021-11-25 11:58:47 Թվային մարքեթինգի գլխավոր առավելություններից մեկը և հիմնական տարբերությունը ավանդական մարքեթինգից այն է, որ բիզնեսը և պոտենցիալ հաճախորդը շատ ավելի մոտ են իրար։

Թվային մարքեթինգում, հատկապես՝ սոց․ մեդիա մարքեթինգում, ի տարբերություն ավանդական մարքեթինգի, շատ ավելի հեշտացված է երկկողմանի հաղորդակցությունը բիզնեսի ու հաճախորդի միջև։ Բիզնեսը հնարավորություն ունի գալ, մտնել ձեր անձնական շփման մակարդակ, ու շփվել ձեզ հետ մեսենջերով։

Չօգտվել էս հնարավորությունը, կնշանակի չօգտագործել սոց․ մեդիա մարքեթինգի հնարավորությունների մի զգալի հատվածը։

Ու էս ամենի կողքին մաքսիմալ աբսուրդ է հայկական որոշ (հաճախ խոշոր) բիզնեսների էջերի կոմունիկացիան հաճախորդների հետ․․․ գին ես հարցնում, ասում են՝ «զանգեք, կասենք», պայմաններ ես հարցնում, ասում են՝ «համեցեք խանութ, տեղում ծանոթացեք»․․․ Ինչի՞ է էս բիզնեսներին թվում, թե մարդիկ զանգելու ձևը չգիտեն, կամ չեն հասկանում, որ խանութ այցելելով էլ կարելի է ճշտել տեղեկատվությունը։

ՀԳ․ Ես շատ լավ հասկանում եմ, որ հիմնականում նման ընկերությունների smm-ը աութսորս է արվում, ու էդ ծառայություն մատուցեողներին ասել են՝ «դուք ուղղակի համարը տվեք, թող զանգեն, մենք կպատասխանենք»․․․ բայց լավ, էդ բիզնեսում չեն հասկանում, որ դա նորմալ չի․․․ իսկ ծառայություն մատուցողներն է՞լ չեն հասկանում, որ իրենց աշխատանքի մի մասը ջուրն է լցվում նման վերաբերմունքի պատճառով։ Չեք ափսոսու՞մ ձեր աշխատանքը։
1.2K views08:58
திற / கருத்து
2021-11-19 17:34:51 Մշակութային տարբերությունները Facebook-ի support-ի աշխատանքի համատեքստում։

Գրածս վերնագիրն իհարկե շատ ամբիցիոզ է հնչում․ միգուցե կարելի է ընդգրկուն հոդված գրել էս թեմայով։ Ցավոք այս պահին բավարար ժամանակ ու տվյալներ չունեմ դրա համար, սակայն ուզում եմ մեկ հետաքրքիր քեյսի օրինակով պատմել իմ փորձառության մասին։

Եթե երբևէ շփվել եք Ֆեյսբուքի անգլալեզու support-ի հետ, վստահաբար, նկատած կլինեք, թե ինչքան զգույշ են իրենք ցանկացած տեղեկատվություն տալու հարցում։ Երբեմն այդ զգուշավորությունը բերում է բացարձակ անիմաստ բյուրոկրատիայի։ Գործընկերներիցս մեկը շատ դիպուկ Facebook-ը համեմատել էր Կաֆկայի Դղյակի հետ․․․ Ասեք, որ դիպուկ է

Հաճախ լինում է իրավիճակ, երբ որևէ ընկերության էջ պատկանում է Business Manager-ի, որին իրենք հասանելիություն չունեն։ Երբեմն բիզնես մենեջերը ստեղծված է լինում նախկին աշխատակցի կողմից (հաճախ նույնիսկ պատահմամբ), և շատ դժվար է լինում գտնել, թե ով է ադմինը։ Անգլալեզու սպասարկողները երբեք (ինչքան որ ես եմ շփվել) չեն ասում, թե ով է ադմինը․․․ հավանաբար գաղտնիության, անվտանգության կանոններից ելնելով։ Պահանջում են փաստաթղթեր, որոնց միջոցով կապացուցվի, որ բիզնեսը ձերն է, հետո մի քանի շաբաթում ապահովում են ownership-ի փոխանցումը։

Երեկ մեր գործընկերներից մեկի հետ հերթական նմանատիպ իրավիճակն ունեինք։ Իր մոտից կապվեցինք support-ի հետ, սակայն այս անգամ ռուսալեզու սպասարկման աշխատակիցների հետ էինք շփվում։ Մեզ սպասարկող աղջիկը, նախ շատ արագ ստուգեց ու տեղեկացրեց, որ բիզնես մենեջերում գործող ադմին կա, և չի կարող առանց իր թույլտվության փոխանցել ադմինությունը։ Իսկ հետո, մեր խնդրանքին ի պատասխան, ՈՒՂԱՐԿԵՑ ԱԴՄԻՆԻ ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ։ Այ սա ամենաապշեցնողն էր․ նույնիսկ փաստաթղթեր չուզեց, որպեսզի պարզի՝ արդյո՞ք հարցնողը իրոք բիզնեսի սեփականատերն է, թե ոչ։ ՈՒղղակի ազնիվ խոսքին հավատալով տվեց ադմինի տվյալները։

Իհարկե շատ արագ կապվեցինք ադմինին, ինքն էլ բարեհամբույր կերպով պատասխանեց, փոխանցեց հասանելությունը։ Բայց երբ հարցը դիտարկում ես գաղտնիության քաղաքականության ու անվտանգության տեսանկյունից, մշակութային տարբերությունն իրոք զարմանալի է։ Դժվար եմ պատկերացնում, որ երբևէ անգլալեզու սպասարկողը ադմինի անուն ազգանունը տար՝ առանց համոզվելու, որ բիզնեսի սեփականատիրոջն է տալիս (նույնիսկ համոզվելուց հետո դժվար թե հնարավոր լիներ):

Ունեցե՞լ եք նման փորձառություն։ Միգուցե ինձ են պարզապես նախկինում շատ ավելի զգուշավոր ու խիստ սպասարկողներ հանդիպել:
669 viewsedited  14:34
திற / கருத்து