Get Mystery Box with random crypto!

Radar Armenia

சேனல் முகவரி: @radararm
வகைகள்: செய்தி
மொழி: தமிழ்
சந்தாதாரர்கள்: 82.84K
சேனலில் இருந்து விளக்கம்

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Ratings & Reviews

3.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


சமீபத்திய செய்திகள் 938

2021-02-27 22:51:54 Երկուշաբթի օրը, մարտի 1-ին, ժամը 18.30-ին բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության հրապարակ։

Նիկոլ Փաշինյան
4.2K views19:51
திற / கருத்து
2021-02-27 19:55:39 Գլխավոր շտաբը կամ զինվաժ ուժերի որևէ այլ ստորաբաժանում նոր հայտարարություն չի տարածել․

 Տեղեկատվության ստուգման կենտրոն
5.4K views16:55
திற / கருத்து
2021-02-27 19:34:55 Ոստիկանապետ Վահե Ղազարյանի` պաշտոնից ազատվելու դիմում գրելու լուրը չի համապատասխանում իրականութանը։

ՀՀ ոստիկանություն
5.9K views16:34
திற / கருத்து
2021-02-27 18:58:16 Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:

Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում:

Նիկոլ Փաշինյան
6.7K views15:58
திற / கருத்து
2021-02-27 18:30:32 Վարչապետը ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է նախագահին։
6.7K views15:30
திற / கருத்து
2021-02-27 17:07:51 ՀՀ նախագահի հայտարարությունը ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ
Քաղաքականություն
17:5427 Փտր, 2021
ՀՀ նախագահի հայտարարությունը ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ
2021 թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Առաջարկության կապակցությամբ Հանրապետության նախագահը խորհրդատվություններ և հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ:

Հրամանագրի նախագիծը ուսումնասիրվել է Հանրապետության նախագահի աշխատակազմում, ամենայն մանրամասնությամբ քննարկվել է առաջատար իրավաբանների և անկախ փորձագետների հետ:

Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծը առերևույթ հակասում է Սահմանադրությանը:

Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Հանրապետության նախագահը չի պաշտպանում որևէ քաղաքական ուժի և որոշումները կայացնում է՝ առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով:

Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն:

Նախագահի աշխատակազմ
7.6K viewsedited  14:07
திற / கருத்து
2021-02-27 17:02:46 ՀՀ նախագահն առարկություններով վերադարձրել է Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
7.2K views14:02
திற / கருத்து
2021-02-27 16:34:16 Անհրաժեշտություն է առաջացել նորից ծավալել կորոնավիրուսային ԲԿ-ներ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյան
7.4K views13:34
திற / கருத்து
2021-02-27 16:33:33 Անհրաժեշտություն է առաջացել նորից ծավալել կորոնավիրուսային ԲԿ-ներ:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյան
7.4K views13:33
திற / கருத்து
2021-02-27 15:08:03 Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի միջոցով քննարկել են իրավիճակը տարածաշրջանում:
7.8K views12:08
திற / கருத்து