Get Mystery Box with random crypto!

Տնտեսական լրահոսն՝ ամփոփ Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ Հա | EconoMood

Տնտեսական լրահոսն՝ ամփոփ

Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը քննարկում են խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը. խոսքը երկաթգծերի, ավտոճանապարհների մասին է։ Այս պահին դեռևս իրականացվում են փորձագիտական բնույթի աշխատանքներ։
ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ hամաճարակի ազդեցությունը Եվրասիական միության երկրների տնտեսությունների վրա թուլանում է, սակայն հնգյակը պետք է ընդլայնի համագործակցությունը: Նրա խոսքով, հեռանկարային ոլորտ է ԵԱՏՄ-ի ինտեգրումը Չինաստանի տնտեսական և ենթակառուցվածքային «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը:
Արա Այվազյանը հայտնել է, որ Հայաստանն ու Վրաստանը ակտիվորեն շփվում են ուղևորափոխադրումների վերականգնման հարցի շուրջ:
Ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը գնել է տարածաշրջանի մինչև 80% ինտերնետն ապահովող վրացական ընկերությունը։ Նշվում է, որ գործարքը չի համաձայնեցվել Վրաստանի կապի կոմիտեի հետ, ինչի պատճառով կոմիտեն չի համարում ընկերության օրինական սեփականատեր: Վրացագետ Ջոնի Մելիքյանը տեղեկացրել է, որ վեճի կապակցությամբ Հասանովը դատական հայց է ներկայացրել գերատեսչության դեմ:
Ռուսաստանի հաշվիչ պալատը նախազգուշացրել էր երկրում վառելիքային ճգնաժամի ռիսկի առաջացման և բենզինի գների բազմակի թանկացման մասին։ Հայաստանում կարծում են, որ այն բացասաբար կազդի մեր՝ առանց այդ էլ բազում խնդիրներ ունեցող տնտեսության վրա։
Թանկացումներ ձվի շուկայում. ՏՄՊՊՀ-ն շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ձվի շուկայում տեղի ունեցող գործընթացները և ոլորտում գործող ընկերություններին ուղարկում են հարցումներ, որոնք ուղղված են շուկայում տիրող վիճակը բացահայտելուն:
Դրական եզրակացություն է ստացել Վազաշենի ոսկու-բազմամետաղային հանքերևակման տեղամասերում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության նախագիծը։