Get Mystery Box with random crypto!

Radar Armenia

சேனல் முகவரி: @radararm
வகைகள்: செய்தி
மொழி: தமிழ்
சந்தாதாரர்கள்: 82.93K
சேனலில் இருந்து விளக்கம்

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Ratings & Reviews

3.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


சமீபத்திய செய்திகள் 850

2021-05-21 19:48:25 Հրապարակված փաստաթուղթը,  ըստ ԱԳ նախարարի պաշտոնակատարի, միակ փաստաթուղթն է, այլ հավելված  գոյություն չունի։ ԱԳ նախարարի պաշտոնակատարի կողմից 2-րդ փաստաթղթի մասին գոյությունը բացառվել է։ Նախարարի պաշտոնակատարի դիրքորոշումը տարաբնույթ է։ Առաջին հայացքից, դելիմիտացիա, դեմարկացիա, պետք է իրականացնել, բայց ինչ հետևանքներ դա կունենա, դրա հետ կապված կան որոշակի մտահոգություններ։

Արթուր Վանեցյան
9.1K views16:48
திற / கருத்து
2021-05-21 19:35:42 Պաղեստինա-իսրայելական վերջին հակամարտության արդյունքում.

պաղեստինցի զոհերի թիվը այսօրվա դրությամբ 243 է, որից 66-ը երեխաներ են, 39-ը` կանայք:
վիրավորել է 1910 անձ։
1.2K views16:35
திற / கருத்து
2021-05-21 15:59:48 Մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար բնակավայրի հատվածում պահպանվող պետական սահմանը: Նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմաններում, ԱՀ ԶՈւ մի շարք զինծառայողներ խմբով, կրկին առանց պատշաճ թույլտվության հատել են միևնույն հատվածում պահպանվող պետական սահմանը, վեճի բռնվել նրանց ընդառաջ գնացած, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ԶՈւ մի շարք զինծառայողների հետ: Փոխադարձ ծեծկռտուքի ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ ԶՈւ 11 ներկայացուցիչների: ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այս անգամ ևս հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր:

ՀՀ զինվորական դատախազություն
6.7K views12:59
திற / கருத்து
2021-05-21 15:44:21 ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն ԱՀ տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:


ՀՀ ԱԳՆ
8.1K viewsedited  12:44
திற / கருத்து
2021-05-21 15:18:14 Նկատի ունենալով Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը եւ այդ առիթով տեղի ունեցող բողոքի «տարերային» ցույցերը, որոնք իրականում ուղղորդվում են ընտրապայքարի մեջ մտած տարաբեւեռ ուժերի կողմից, հայտարարում ենք.

Միթե՞ ակնհայտ չէ, որ Ադրբեջանը կանխազգալով առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի վարչախմբի անխուսափելի տապալումը, փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել Հայաստանից։ Ուստի, քանի որ, բողոքի ցույցերը ակնհայտորեն ավելի են թուլացնում Նիկոլ Փաշինյանին, ստացվում է, որ վերը նշված ուժերը նպաստում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ ցույցերի կազմակերպիչներն առաջնորդվում են ոչ թե պետական շահերով, այլ զուտ նախընտրական քարոզարշավի դրդապատճառներով։

Հետեւաբար, այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում։ Ուրիշ ոչինչ։


Լեւոն Տեր-Պետրոսյան
7.1K views12:18
திற / கருத்து
2021-05-21 14:40:20
Օպերատիվ տեղեկատվություն ԱԺ բյուջետային գրասենյակից.

20.05.2021 թ. դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 606.5 մլրդ դրամ, որը կազմում է 2021թ. առաջին կիսամյակի հաստատված ցուցանիշի 91.2 %-ը։
20.05.2021 թ. դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2020թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշին գերազանցել են շուրջ 11.7 %-ով կամ 63.7 մլրդ դրամով, 2019 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 11.0 %-ով կամ 59.9 մլրդ դրամով, իսկ 2018 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 51.7 %-ով կամ 206.8 մլրդ դրամով:
7.4K views11:40
திற / கருத்து
2021-05-21 14:28:28 Զրահափոխադրիչի վթարի հետևանքով ժամկետային զինծառայողը մահացել է:
7.4K views11:28
திற / கருத்து
2021-05-21 14:00:54 Մայիսի 20-ի երեկոյան, հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվող՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերի պատճառաբանությամբ, Սև լճի մերձակայքում, տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։

ՀՀ ՊՆ
7.8K views11:00
திற / கருத்து
2021-05-21 12:24:20
Նախագահի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վերջինիս հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ։

Անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին դուրս մղելու, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները բացառելու ուղղությամբ իրականացվող գործողությունների ընթացքին:
10.4K views09:24
திற / கருத்து
2021-05-21 10:52:00 Մենք պատրաստ ենք ազատ առևտրի Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ։ Բայց դրա համար հարկավոր է, որ Ադրբեջանն ու Հայաստանը փոխադարձաբար ճանաչեն միմյանց սահմանները։ Մենք մեր կողմից պատրաստ ենք ճանաչել ՀՀ սահմանները։ Բայց Հայաստանն էլ պետք է ճանաչի Ադրբեջանի սահմաններն ու այդ թվում՝ Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս։ Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին։

Իլհամ Ալիև
1.1K views07:52
திற / கருத்து