Get Mystery Box with random crypto!

Radar Armenia

சேனல் முகவரி: @radararm
வகைகள்: செய்தி
மொழி: தமிழ்
சந்தாதாரர்கள்: 82.93K
சேனலில் இருந்து விளக்கம்

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Ratings & Reviews

3.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


சமீபத்திய செய்திகள் 937

2021-02-27 18:58:16 Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:

Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում:

Նիկոլ Փաշինյան
6.7K views15:58
திற / கருத்து
2021-02-27 18:30:32 Վարչապետը ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է նախագահին։
6.7K views15:30
திற / கருத்து
2021-02-27 17:07:51 ՀՀ նախագահի հայտարարությունը ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ
Քաղաքականություն
17:5427 Փտր, 2021
ՀՀ նախագահի հայտարարությունը ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ
2021 թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Առաջարկության կապակցությամբ Հանրապետության նախագահը խորհրդատվություններ և հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ:

Հրամանագրի նախագիծը ուսումնասիրվել է Հանրապետության նախագահի աշխատակազմում, ամենայն մանրամասնությամբ քննարկվել է առաջատար իրավաբանների և անկախ փորձագետների հետ:

Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծը առերևույթ հակասում է Սահմանադրությանը:

Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Հանրապետության նախագահը չի պաշտպանում որևէ քաղաքական ուժի և որոշումները կայացնում է՝ առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով:

Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն:

Նախագահի աշխատակազմ
7.6K viewsedited  14:07
திற / கருத்து
2021-02-27 17:02:46 ՀՀ նախագահն առարկություններով վերադարձրել է Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
7.2K views14:02
திற / கருத்து
2021-02-27 16:34:16 Անհրաժեշտություն է առաջացել նորից ծավալել կորոնավիրուսային ԲԿ-ներ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյան
7.4K views13:34
திற / கருத்து
2021-02-27 16:33:33 Անհրաժեշտություն է առաջացել նորից ծավալել կորոնավիրուսային ԲԿ-ներ:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյան
7.4K views13:33
திற / கருத்து
2021-02-27 15:08:03 Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի միջոցով քննարկել են իրավիճակը տարածաշրջանում:
7.8K views12:08
திற / கருத்து
2021-02-27 14:48:20 Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է իրականացվում Կապանում։
7.9K viewsedited  11:48
திற / கருத்து
2021-02-27 14:24:59 Գերագույն հոգևոր խորհուրդը մտահոգությամբ արձանագրվեց, որ որոշ խնդիրներ են առաջացել Մայր Աթոռի կողմից ներկրվող ապրանքների, մասնավորապես՝ մոմի հումքի մաքսազերծման հարցում։ Առաջացած հիշյալ խնդիրների պատճառով էապես նվազել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոմերի պաշարները, ինչն առաջիկայում դժվարացնելու է եկեղեցիներում մոմավառության պատշաճ կազմակերպման գործընթացը։
8.2K viewsedited  11:24
திற / கருத்து
2021-02-27 14:20:40 Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ
8.1K views11:20
திற / கருத்து