Get Mystery Box with random crypto!

​​ #Instagram-ն ավելացնում է «Recently Deleted» պանակ, որում | Tigran's Channel

​​ #Instagram-ն ավելացնում է «Recently Deleted» պանակ, որում 24 ժամ պահվելու են հեղինակի կողմից ջնջված սթորիները, 30 օր՝ այլ տիպի հրապարակումները։ Պանակի պարունակությունը հասանելի է լինելու միայն հեղինակին։

Այսպիսով, եթե որևէ հրապարակում ջնջել եք, կամ հաքերներն են կոտրել ձեր էջը և ջնջել, դրանք հնարավոր կլինի ինքնուրույն վերականգնել 30 օրվա ընթացքում։

«Recently Deleted» պանակից հրապարակումը մեկընդմիշտ հեռացնելու կամ վերականգնելու համար անհրաժեշտ է լինելու վերիֆիկացնել ձեր անձը։

Այս նոր գործիքը հասանելի է դեռևս ոչ բոլորին։ Այն գտնվում է Settings բաժնի Account ենթաբաժնում։