Get Mystery Box with random crypto!

Խոստացել էի փորձարկելուց հետո կիսվել #Inecobank-ի նոր VISA Dig | Tigran's Channel

Խոստացել էի փորձարկելուց հետո կիսվել #Inecobank-ի նոր VISA Digital քարտի վերաբերյալ կարծիքովս։

Նախ սկսեմ նրանից, որ վաղուցվանից կարիք ունեի օնլայն գնումների ու բաժանորդագրությունների համար արտարժութային քարտ ունենալու, սակայն գերծանրաբեռնված գրաֆիկիս հետ ոչ մի կերպ չէի հարմարեցնում բանկ այցելել ու քարտ պատվիրել, անընդհատ հետաձգում էի այդ հարցը։

Հետևաբար՝ ինձ համար ամենակարևոր առավելություններից մեկն այն էր, որ բանկ գնալու կարիք չկա․ հնարավոր է մոբայլ բենքինգով օնլայն հայտ ուղարկել, և շատ արագ քարտն ակտիվանում է (նշված է 2 ժամ, բայց իրականում ավելի արագ է ստացվում)։

Մյուս հարցն այն է, որ ես բավականին շատ քարտեր ունեմ (թե՛ անձնական, թե բիզնեսի), որոնք անընդհատ ձեռքի տակ պահելն այնքան էլ պրակտիկ չէ։ Այս քարտը նրանով է շատ հարմար, որ թվային է․ ֆիզիկական քարտ չկա, տվյալներն էլ #InecoMobile-ում հասանելի են միշտ։

Ես քարտեր կորցնելու սովորություն, «թու․․․ թու․․․ թու․․․» չունեմ։ Բայց գիտեմ, որ իմ շրջապատում մարդիկ կան, ովքեր դրա վարպետն են :) ... թվային քարտը, որ շատ էլ ուզեք, չեք կորցնի։

Կարճ ասած՝ շատ հարմար է, հատկապես եթե ինձ պես հազար տեղ բաժանորդագրություններ ունեք և շատ եք օնլայն գնումներ կատարում։