Get Mystery Box with random crypto!

Facebook-ում էջերի ադմիննե՛ր, խնդրում եմ, մեկընդմիշտ հիշեք` #F | Tigran's Channel

Facebook-ում էջերի ադմիննե՛ր, խնդրում եմ, մեկընդմիշտ հիշեք` #Facebook-ն իր ասելիքները, զգուշացումները ԵՐԲԵՔ չի ուղարկում․

էջին նամակով գրելով,
Էջի ադմիինիստրատորներին նամակ գրելով,
Զգուշացնող հրապարակման տեքստում ձեր էջը (առավել ևս՝ միաժամանակ մի քանի էջ) նշելով։

ԵՐԲԵՔ չի պահանջում ձեր հաշվի իսկությունը հաստատելու համար նորից մուտք գործել Ֆեյսբուք՝ հավաքելով Login/Password-ը։
Զգուշացման տեքստում անհասկանալի դոմենով հղումներ չի օգտագործում։

Հնարավոր արգելափակումների և էջի կառավարման հետ կապված ԲՈԼՈՐ ծանուցումները գալիս են Notification-ներում: Ուշադիր եղեք, քանի որ էջը վերոնշյալ կերպով tag անելու ծանուցումը նույնպես երևում է Notification-ներում։

Որ տեսնում եմ, թե ինչքան մարդ է ամեն անգամ նույն հարցը տալիս, վախենում եմ պատկերացնել, թե քանի հոգի են առանց խորանալու սեղմում հղման վրա ու իրենց գաղտնաբառը կամավոր հանձնում խաբեբաներին։

@Tigran_Matinyan