Get Mystery Box with random crypto!

​​#Instagram-ն ավելացրել է նոր հնարավորություններ ուղիղ հեռարձ | Tigran's Channel

​​#Instagram-ն ավելացրել է նոր հնարավորություններ ուղիղ հեռարձակումների համար։

Ավելացվել է երկու կոճակ, որոնց կարիքը շատ էր զգացվում։ Դրանք դեռևս հասանելի են ոչ բոլոր օգտվողներին։

1․ Ձայնն անջատելու կոճակ․ այն թույլ է տալիս եթերի ընթացքում անջատել ձեր ձայնը։ Սրա կարիքը հատկապես զգացվում էր Instagram-ի ուղիղ եթերների վերջին թարմացումից հետո, որի արդյունքում հնարավոր էր դարձել եթեր դուրս գալ 4 հոգով։ Այժմ, քանի մասնակիցներից մեկը խոսում է, մյուսները կարող են անջատել ձայնը։

2․ Վիդեոն անջատելու կոճակ․ այն թույլ է տալիս եթերի ընթացքում անջատել պատկերը։ Սա նույնպես հարմար է խմբային եթերների ընթացքում կիրառելիս։ Ինչու չէ՝ նաև միայն ձայնային ուղիղ եթեր իրականացնելու համար։

@Tigran_Matinyan