Get Mystery Box with random crypto!

Մեր մասնագիտական (և ոչ միայն) #Telegram համայնքում ինչքան փորձ | Tigran's Channel

Մեր մասնագիտական (և ոչ միայն) #Telegram համայնքում ինչքան փորձում եմ ձևավորեմ էն առողջ ավանդույթը, որ մեկս մյուսին հղում անենք, իրար նյութերով մեր լսարանների հետ կիսվենք, դեռևս առանձնապես հաջողության չեմ հասնում։

Առայժմ միակողմանի ես ինձ մոտ կիսվում եմ ուրիշ ալիքներում հրապարակվող կարևոր նյութերով, բայց ոչ-մի արձագանք։

Որոշեցի նաև էսպես՝ ուղղակի կոչ անելով փորձեմ։ Սիրելի՛ գործընկերներ, Telegram-ում դա ոչ միայն ընդունելի է, այլ նաև ողջունվում է։ Էդպես է զարգանում ընդհանուր շուկան։ Եկեք առանց ամաչելու և առանց մասնագիտական խանդի մեկս մյուսի լավ նյութերով կիսվենք, համագործակցենք։ Վստահ եմ՝ ոչ ոք չի տուժի դրանից։

Ընդ որում, սա նաև լրատվականներին է վերաբերում․ մեկը մյուսի նյութը դնում են՝ տեքստում պասիվ հղում անելով։ Ամո՞թ է ակտիվ հղում տալը, իրար Տելեգրամ ալիքները նշելը կամ մյուսը գրառումը ձեզ մոտ Forward անելը։