Get Mystery Box with random crypto!

​​#Instagram-ը դեռևս նախնական, փոքր մասշտաբների, սակայն շատ կա | Tigran's Channel

​​#Instagram-ը դեռևս նախնական, փոքր մասշտաբների, սակայն շատ կարևոր փորձարկում է անում։

Փորձարկվում են "Link" սթիքերները, որոնք հնարավորություն կտան սթորիներից մարդկանց ուղղորդել դեպի կայք։ Ի տարբերություն "Swipe-Up" տարբերակով դեպի կայք ուղարկելու, "Link" սթիքերները հնարավոր է հասանելի դառնան նաև 10․000-ից քիչ հետևորդներ ունեցողներին։

Մեկ այլ կարևոր տարբերություն "Swipe-Up"-ից այն է, որ "Link" սթիքերով սթորիին մարդիկ կարող են արձագանքել նաև Direct-ում (ինչպես սովորական սթորիների դեպքում է, ինչը չեն կարող անել "Swipe-Up"-ի դեպքում։

Եթե փորձարկումները հաջող անցնեն, սա կարող է շրջադարձային փոփոխություն դառնալ։

ՀԳ․ Ինստագրամի ներկայացուցիչները, հաստատելով այս փորձարկման մասին լուրերը, միևնույն ժամանակ հայտնել են, որ դեռևս չեն պատրաստվում հնարավորություն տալ URL-ներ հրապարակել լրահոսում։

@Tigran_Matinyan