Get Mystery Box with random crypto!

Որքա՞ն պետք է լինի հրապարակման տեքստի երկարությունը։ Սա ինձ ա | Tigran's Channel

Որքա՞ն պետք է լինի հրապարակման տեքստի երկարությունը։

Սա ինձ ամենից հաճախ տրվող հարցերից մեկն է։ Էս հարցով պարբերաբար նաև բանավեճեր ենք ունենում մեր գործընկերների հետ։

Կա ընդունված տեսակետ, որ տեքստը «ինչքան կարճ լինի, այնքան՝ լավ»։
Այս պնդումն, իհարկե, հիմնավորումներ ունի, սակայն այդքան էլ միանշանակ չէ։

Նախ եկեք առանձնացնենք վաճառող հրապարակումները տեղեկատվական, պատմողական, կրթական հրապարակումներից։ Եթե խոսում ենք վաճառող, պրոդուկտը ներկայացնող հրապարակումներից, այս դեպքում տեքստի հակիրճությունն իրոք կարող է կարևոր լինել։ Էստեղ խիստ կարևոր է, որ խնայենք մարդկանց ժամանակը․ եթե առաջին մի քանի բառով չգրավենք ուշադրությունը, շարունակությունը չեն կարդա։ Ինչքան տեքստը երկար լինի, այնքան քիչ ընթերցող կհասնի վերջին։

Հիմա մյուս՝ պատմողական հրապարակումների մասին․ սրանց դեպքում միայն մի կանոն կա․ գրել ճիշտ այնքան, որքան կարիք կա ամբողջական տեղեկատվությունը լսարանին հաղորդելու համար։ Մի՛ վախեցեք երկար տեքստերից, եթե ձեր ասելիքը պահանջում է ավելի շատ բառեր։ Կարիք չկա արհեստականորեն կրճատել տեքստը՝ ի հաշիվ բովանդակության։ Միևնույն ժամանակ՝ տեքստից հեռացրեք բոլոր այն բառերն ու մտքերը, առանց որոնց բովանդակությունը չի տուժի։ Արդյունքում կստանաք ճիշտ այն երկարությունը, որն անհրաժեշտ է տվյալ միտքը լսարանին հասցնելու համար։

Եթե հասել եք տեքստի այս հատվածին, ուրեմն այն ձեզ համար իրոք հետաքրքիր էր։ Տեքստում օգտագործված 187 բառերը շատերը կհամարեին ոչ օպտիմալ։