Get Mystery Box with random crypto!

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 24-ին կ | EconoMood

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 24-ին կտեղաբաշխվեն 2022 թ.-ի դեկտեմբերի 13-ին մարվող պետական պարտատոմսեր, ինչպես նաև կվաճառվեն խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր հետևյալ պայմաններով`
6 ամիս` 7.5%,
12 ամիս` 8.5%,
24 ամիս` 9.0%
36 ամիս` 9.2% տարեկան եկամտաբերություններով:

Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման իրավունքը հնարավորություն է ընձեռում մինչև մարման ժամկետի լրանալը, հետգնման օրը, հետ վերադարձնել պարտատոմսերը` ստանալով մինչ հետգնումը հաշվարկված ամբողջ տոկոսագումարը:

ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր։

Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում: