Get Mystery Box with random crypto!

ՄԱԿ-ի կանխատեսմամբ 2021 թ.-ի երկրորդ կեսում, նախորդ տարվա համե | EconoMood

ՄԱԿ-ի կանխատեսմամբ 2021 թ.-ի երկրորդ կեսում, նախորդ տարվա համեմատ, ակնկալվում է համաշխարհային առևտրի 16% աճ, այդ թվում՝ ապրանքների առևտրի 19% և ծառայությունների առևտրի 8% աճ:

Չնայած տնտեսական ցնցումներին՝ միջազգային առևտուրը 2020 թ.-ին համեմատաբար լավ է դրսևորել իրեն` մեծամասամբ պայմանավորված լինելով Արևելյան Ասիայի տնտեսությունների «դիմացկունությամբ», որոնք հաջողությամբ պայքարելով COVID-19-ի դեմ կարողացել են «կապիտալիզացնել» համաճարակով պայմանավորված ապրանքների նկատմամբ պահանջարկի աճը:

Կանխատեսումն արված է մայիսի 19-ին Ժնևում հրապարակված ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) զեկույցում:

https://unctad.org/news/global-trades-recovery-covid-19-crisis-hits-record-high

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն