Get Mystery Box with random crypto!

Կարևորը Եվրասիական երկրորդ կոնգրեսից՝ Ըստ կանխատեսումների՝ | EconoMood

Կարևորը Եվրասիական երկրորդ կոնգրեսից՝

Ըստ կանխատեսումների՝ 2021թ.-ին ԵԱՏՄ երկրներում համախառն ներքին արդյունքի աճը կկազմի 4%:

ԵԱՏՄ երկրներում վերականգնվել են փոխադարձ առևտրի ծավալները. ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին այն ավելացել Է մեկ երրորդով: Տարեվերջին ծավալները կաճեն ավելի քան 10%-ով՝ գերազանցելով նախահամավարակային ժամանակահատվածի ցուցանիշը:

ԵԱՏՄ երկրներում միասնական թվային տարածության ստեղծման համար հիմքը կառուցված Է: Ընթանում Է միության ընդհանուր շուկաների ձևավորման գործընթաց:

Կարևորվել է նաև ԵԱՏՄ+-ի ներուժի բացահայտմանն ուղղված զարգացման և պետական-մասնավոր ինստիտուտների գործընկերության դերի բարձրացումը:

Քննարկվել են նաև ԵԱՏՄ երկրներում տրանսպորտի և լոգիստիկայի, ջրային և էներգետիկ համալիրի, պարենային անվտանգության ապահովման ոլորտում առանցքային ենթակառուցվածքային միջպետական նախագծերը:

ԵԱՏՄ երկրները հանդես են եկել նաև միության տարածքում կլիմայի կարգավորման միասնական համակարգի ձևավորման ուղղությամբ համատեղ նախաձեռնություններով: