Get Mystery Box with random crypto!

Հայաստանյան բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծա | EconoMood

Հայաստանյան բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալները հունվար-սեպտեմբերին նվազել է 3.4 տոկոսով, սակայն վարկերի աճի տեմպի դանդաղում նկատվել է՝ սկսած 2020 թվականի սեպտեմբերից

Նվազմանը 3.5 տոկոսային կետով նպաստել են սպառողական վարկերը, այլ դասակարգված սպառողական բնույթի վարկերը՝ 3.5 տոկոսային կետով, ինչպես նաև առևտրային և արդյունաբերությանը տրամադրված վարկերը՝ համապատասխանաբար 1.6 տոկոսային կետերով:
2021թ.-ին 9 ամիսների կտրվածքով արտաքին առևտրի ծավալներում աճ է գրանցվել, արտահանումն աճել է 17.2 տոկոսով, ներմուծումը՝ 9.7 տոկոսով:
9 ամսվա կտրվածքով գրանցվել է 6.7 տոկոս միջին գնաճ, իսկ 12-ամսյա գնաճի չափը 8.9 տոկոս է: Այդ 8.9 տոկոսի 5.7 տոկոսային կետը ձևավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճից, 2.2 տոկոսային կետը՝ ոչ պարենային ապրանքների գների աճից.

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյան