Get Mystery Box with random crypto!

«Օմիկրոն»-ը հայտնաբերվել է Իսպանիայում և ԱՄՆ հինգ նահանգներում | EconoMood

«Օմիկրոն»-ը հայտնաբերվել է Իսպանիայում և ԱՄՆ հինգ նահանգներում

Covid-19 համավարակի նոր ենթատեսակ «Օմիկրոն» շտամի առաջին դեպքերը հայտնաբերվել են Իսպանիայում և ԱՄՆ հինգ նահանգներում:

Օմիկրոնի դեպքեր են գրանցվել Նյու Յորքում, Կալիֆոռնիայում, Կոլորադոյում, Մինեսոտայում, ինչպես նաև Հավայան կղզիներում:

Մասնավորապես, Նյու Յորքում հաստատվել է նոր շտամով վարակման հինգ դեպք։ Կալիֆոռնիայում, Կոլորադոյում և Մինեսոտայում հայտնաբերվել են վարակման դեպքեր այն հիվանդների շրջանում, ովքեր պատվաստված են Covid-19 համավարակի դեմ։ Հավայան կղզիներում վարակը գրանցվել է չպատվաստված, ինչպես նաև նախկինում Covid-19-ով վարակված անձանց մոտ։ Բոլորի մոտ առկա են թույլ արտահայտված ախտանիշներ: