Get Mystery Box with random crypto!

Ընթացիկ տարվա նոյեմբերին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճ | EconoMood

Ընթացիկ տարվա նոյեմբերին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 9.6%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1.7%:

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները 2021թ.-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 16.9%-ով, իսկ 2021թ.-ի հոկտեմբերի համեմատ՝ 3.7%-ով, որին մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի ապրանքախմբերում արձանագրված գնաճը:

Ոչ պարենային ապրանքների շուկայում 2021թ.-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատածի համեմատ, գրանցվել է 9.9%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0.8% գնաճ:

Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ.-ի նոյեմբերին 2020թ.-ի նոյեմբերի համեմատ, արձանագրվել է սակագների 1.8% գնաճ, իսկ 2021թ.-ի հոկտեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ:

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 7.1%-ով: