Get Mystery Box with random crypto!

«Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերան | EconoMood

«Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է Թուրքիայի որպես երկարաժամկետ թողարկողի վարկանիշը՝ հաստատելով «BB-» մակարդակում:

Fitch-ի կանխատեսմամբ՝ 2021թ.-ին Թուրքիայի պետական պարտքը կաճի՝ կազմելով ՀՆԱ-ի 47%-ը, որը հիմնականում պայմանավորված է լիրայի արժեզրկմամբ, իսկ ընթացիկ տարում ՀՆԱ-ի աճը կկազմի 10.5%:

Հարկաբյուջետային դեֆիցիտը կգերազանցի կառավարության 2021թ.-ի վերանայված հարկաբյուջետային նպատակին՝ ՀՆԱ-ի 3.5%-ին, ինչպես նաև 2022-2023թթ.-ին կշարունակի մնալ վարկանիշայինից ցածր:

2021թ.-ին Թուրքիայի միջազգային պահուստները կկազմեն 119 մլրդ ԱՄՆ դոլար, սակայն 2022-2023թթ.-ին կնվազեն մինչև 111 մլրդ ԱՄՆ դոլար՝ հաշվի առնելով ընթացիկ հաշվի շարունակական դեֆիցիտը:

2021թ.-ին Թուրքիայում գնաճը կկազմի 25% և կշարունակի բարձր մնալ նաև 2022-2023թթ.-ին՝ միջինում կազմելով 20%: