Get Mystery Box with random crypto!

2021թ.-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում ընդհանուր արդյունաբեր | EconoMood

2021թ.-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում ընդհանուր արդյունաբերության ծավալը կազմել է 1 մլրդ 848 մլն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.1%-ով:

Ընթացիկ տարում արդյունաբերական արտադրանքի ծավալն ամենաբարձր աճը գրանցել է հոկտեմբեր ամսին՝ կազմելով 225.9 մլն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 4%-ով:

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ է արձանագրվել հետևյալ ոլորտներում՝
ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` +7.6%
էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ +7.5%
մշակող արդյունաբերություն՝ +0.2%

Դիտարկվող ժամանակահատվածում հանքարդյունաբերության ծավալները նվազել են 0.4%-ով՝ կազմելով 491 մլն ՀՀ դրամ, որի տեսակարար կշիռն ամբողջ արդյունաբերության ծավալներում 26.6% է: