Get Mystery Box with random crypto!

2021թ.-ի հոկտեմբերին ՀՀ-ում գրանցված աշխատողների թվաքանակը կազ | EconoMood

2021թ.-ի հոկտեմբերին ՀՀ-ում գրանցված աշխատողների թվաքանակը կազմել է 667 հազ. 217 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 4.3%-ով:

Միջին ամսական անվանական աշխատավարձն ընթացիկ տարվա հոկտեմբերին կազմել է 199 հազ. 754 ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով շուրջ 10%-ով, որը պայմանավորված է ինչպես պետական (10.5%), այնպես էլ ոչ պետական (9.6%) հատվածում աշխատավարձերի չափի ավելացմամբ:

2021թ.-ի հոկտեմբերին 12-ամսյա գնաճը շարունակել է գերազանցել ԿԲ թիրախային շեմը՝ կազմելով 9.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.7%: