Get Mystery Box with random crypto!

2022թ․ հունվարի 19-ից սկսած՝ #Facebook-ը կհեռացնի Detailed Tar | Tigran's Channel

2022թ․ հունվարի 19-ից սկսած՝ #Facebook-ը կհեռացնի Detailed Targeting-ի որոշ պարամետրեր, որոնք լսարանի կողմից կարող են համարվել «զգայուն» թեմաներ, ինչպես օրինակ՝ առողջության, էթնիկ պատկանելության, քաղաքական կրոնական և սեքսուալ օրիենտացիային վերաբերող հետարքրությունները։

Այսօր արածված հայտարարության մեջ նշված է, որ թեև Facebook-ը կարևորում է, որ գովազդները լինեն հնարավորինս թիրախավորված և անհատականացված, այնուամենայնիվ, իրենք ցանկանում են ավելի լավ համապատասխանել մարդկանց փոփոխվող սպասելիքներին, թե ինչպես են իրենք ցանկանում, որ գովազդատուները կապ հաստատեն իրենց հետ։

Նաև հաշվի են առնվել հանրային իրավունքի, քաղաքական և այլ թեմաներով էքսպերտների կարծիքները՝ կապված գովազդատուների կողմից՝ Facebook-ի տրամադրած հնարավորությունների չարաշահման հարցերին։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ հունվարի 19-ից թիրախավորման մեջ հնարավոր չի լինի օգտագործել «զգայուն» թեմաներով հետաքրքրվածությունները։ Որոշ օրինակներ ներկայացված են ստորև․

- Առողջության հետ կապված (օր․՝ «Lung cancer awareness», «World Diabetes Day», «Chemotherapy»)
- Սեքսուալ կողմնորոշում (օր․՝ «same-sex marriage», «LGBT culture»)
- Կրոնական թեմաներ (օր․՝ «Catholic Church», «Jewish holidays»)
- Քաղաքական համոզմունքներ, սոցիալական խնդիրներ, կազմակերպություններ և հանրային դեմքեր

Հայտարարության մեջ նաև հատուկ շեշտված է, որ թիրախավորման հնարավորություններից հեռացվող հետաքրքրությունները ոչ թե հիմնված են մարդկանց իրական (ֆիզիկական) բնութագրիչների վրա, այլ այդ մարդկանց՝ Facebook-ում դրսևորած վարքագծի (արաձագանք թեմատիկ հրապարակումներին) վրա։

Որպես նշվածներին այլընտրանք՝ առաջարկվում է կիրառել անհատական (custom) և նմանակ (lookalike) լսարանները։