Get Mystery Box with random crypto!

Մշակութային տարբերությունները Facebook-ի support-ի աշխատանքի հ | Tigran's Channel

Մշակութային տարբերությունները Facebook-ի support-ի աշխատանքի համատեքստում։

Գրածս վերնագիրն իհարկե շատ ամբիցիոզ է հնչում․ միգուցե կարելի է ընդգրկուն հոդված գրել էս թեմայով։ Ցավոք այս պահին բավարար ժամանակ ու տվյալներ չունեմ դրա համար, սակայն ուզում եմ մեկ հետաքրքիր քեյսի օրինակով պատմել իմ փորձառության մասին։

Եթե երբևէ շփվել եք Ֆեյսբուքի անգլալեզու support-ի հետ, վստահաբար, նկատած կլինեք, թե ինչքան զգույշ են իրենք ցանկացած տեղեկատվություն տալու հարցում։ Երբեմն այդ զգուշավորությունը բերում է բացարձակ անիմաստ բյուրոկրատիայի։ Գործընկերներիցս մեկը շատ դիպուկ Facebook-ը համեմատել էր Կաֆկայի Դղյակի հետ․․․ Ասեք, որ դիպուկ է

Հաճախ լինում է իրավիճակ, երբ որևէ ընկերության էջ պատկանում է Business Manager-ի, որին իրենք հասանելիություն չունեն։ Երբեմն բիզնես մենեջերը ստեղծված է լինում նախկին աշխատակցի կողմից (հաճախ նույնիսկ պատահմամբ), և շատ դժվար է լինում գտնել, թե ով է ադմինը։ Անգլալեզու սպասարկողները երբեք (ինչքան որ ես եմ շփվել) չեն ասում, թե ով է ադմինը․․․ հավանաբար գաղտնիության, անվտանգության կանոններից ելնելով։ Պահանջում են փաստաթղթեր, որոնց միջոցով կապացուցվի, որ բիզնեսը ձերն է, հետո մի քանի շաբաթում ապահովում են ownership-ի փոխանցումը։

Երեկ մեր գործընկերներից մեկի հետ հերթական նմանատիպ իրավիճակն ունեինք։ Իր մոտից կապվեցինք support-ի հետ, սակայն այս անգամ ռուսալեզու սպասարկման աշխատակիցների հետ էինք շփվում։ Մեզ սպասարկող աղջիկը, նախ շատ արագ ստուգեց ու տեղեկացրեց, որ բիզնես մենեջերում գործող ադմին կա, և չի կարող առանց իր թույլտվության փոխանցել ադմինությունը։ Իսկ հետո, մեր խնդրանքին ի պատասխան, ՈՒՂԱՐԿԵՑ ԱԴՄԻՆԻ ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ։ Այ սա ամենաապշեցնողն էր․ նույնիսկ փաստաթղթեր չուզեց, որպեսզի պարզի՝ արդյո՞ք հարցնողը իրոք բիզնեսի սեփականատերն է, թե ոչ։ ՈՒղղակի ազնիվ խոսքին հավատալով տվեց ադմինի տվյալները։

Իհարկե շատ արագ կապվեցինք ադմինին, ինքն էլ բարեհամբույր կերպով պատասխանեց, փոխանցեց հասանելությունը։ Բայց երբ հարցը դիտարկում ես գաղտնիության քաղաքականության ու անվտանգության տեսանկյունից, մշակութային տարբերությունն իրոք զարմանալի է։ Դժվար եմ պատկերացնում, որ երբևէ անգլալեզու սպասարկողը ադմինի անուն ազգանունը տար՝ առանց համոզվելու, որ բիզնեսի սեփականատիրոջն է տալիս (նույնիսկ համոզվելուց հետո դժվար թե հնարավոր լիներ):

Ունեցե՞լ եք նման փորձառություն։ Միգուցե ինձ են պարզապես նախկինում շատ ավելի զգուշավոր ու խիստ սպասարկողներ հանդիպել: