Get Mystery Box with random crypto!

Թվային մարքեթինգի գլխավոր առավելություններից մեկը և հիմնական տ | Tigran's Channel

Թվային մարքեթինգի գլխավոր առավելություններից մեկը և հիմնական տարբերությունը ավանդական մարքեթինգից այն է, որ բիզնեսը և պոտենցիալ հաճախորդը շատ ավելի մոտ են իրար։

Թվային մարքեթինգում, հատկապես՝ սոց․ մեդիա մարքեթինգում, ի տարբերություն ավանդական մարքեթինգի, շատ ավելի հեշտացված է երկկողմանի հաղորդակցությունը բիզնեսի ու հաճախորդի միջև։ Բիզնեսը հնարավորություն ունի գալ, մտնել ձեր անձնական շփման մակարդակ, ու շփվել ձեզ հետ մեսենջերով։

Չօգտվել էս հնարավորությունը, կնշանակի չօգտագործել սոց․ մեդիա մարքեթինգի հնարավորությունների մի զգալի հատվածը։

Ու էս ամենի կողքին մաքսիմալ աբսուրդ է հայկական որոշ (հաճախ խոշոր) բիզնեսների էջերի կոմունիկացիան հաճախորդների հետ․․․ գին ես հարցնում, ասում են՝ «զանգեք, կասենք», պայմաններ ես հարցնում, ասում են՝ «համեցեք խանութ, տեղում ծանոթացեք»․․․ Ինչի՞ է էս բիզնեսներին թվում, թե մարդիկ զանգելու ձևը չգիտեն, կամ չեն հասկանում, որ խանութ այցելելով էլ կարելի է ճշտել տեղեկատվությունը։

ՀԳ․ Ես շատ լավ հասկանում եմ, որ հիմնականում նման ընկերությունների smm-ը աութսորս է արվում, ու էդ ծառայություն մատուցեողներին ասել են՝ «դուք ուղղակի համարը տվեք, թող զանգեն, մենք կպատասխանենք»․․․ բայց լավ, էդ բիզնեսում չեն հասկանում, որ դա նորմալ չի․․․ իսկ ծառայություն մատուցողներն է՞լ չեն հասկանում, որ իրենց աշխատանքի մի մասը ջուրն է լցվում նման վերաբերմունքի պատճառով։ Չեք ափսոսու՞մ ձեր աշխատանքը։