Get Mystery Box with random crypto!

#BlackFriday. որոշել եմ ես էլ էսօր միանամ զեղչերի խրախճանքին, | Tigran's Channel

#BlackFriday. որոշել եմ ես էլ էսօր միանամ զեղչերի խրախճանքին, համ էլ մի գաղտնիք կբացեմ։ Եթե հետաքրքրված եք խորացված smm սովորելով, կարդացե՛ք մինչև վերջ։

Նախ գաղտնիքի մասին․ ես հիմա մշակում եմ սոց․ մեդիա մարքեթինգի խորացված վիդեո կուրս, որի շրջանակներում 0-ական մակարդակից սկսելու ենք և խորանալու ենք գովազդների կառավարման ամենախորը դետալների մեջ։

Բայց կուրսը պարունակելու է ոչ միայն օնլայն բաղադրիչ․․․ Հիմնական «դասախոսության» նյութը լինելու է տեսանյութերով, բայց սրանից զատ ունենալու ենք նաև երկու հանդիպում՝ ընթացիկ խորհրդատվության, առաջացող հարցերի քննարկման և հենց ձեր բիզնեսի հետ կապված smm խորհրդատվության համար։

Էս պահին արդեն տեսագրած կա պիլոտային տարբերակը (տեսանկարահանված է իրական դասընթացի ընթացքում): Մոտ 20 ժամ վիդեո մատերիալ է հավաքվել։ Ես նախատեսում եմ փորձարկել էդ վիդեո մատերիալը, ինչից հետո կնկարեմ արդեն նույն կուրսը՝ հենց միայն օնլայն ուսանողների համար։ Բովանդակությունը ԼԻՈՎԻՆ ՆՈՒՅՆՆ է լինելու։

Վիդեո դասընթացի վերջնական տարբերակի մասնակցության վճարը լինելու է 89․000 դրամ։

Պիլոտային տարբերակը, խիստ սահմանափակ քանակով դիմորդների համար վաճառում եմ 59․000 դրամով։

Իսկ Black Friday-ի առիթով, մինչև 10 հոգի նրանք, ովքեր ԱՅՍՕՐ առաջինը կգրեն ու մինչև երկուշաբթի կանեն փոխանցումը, պիլոտային տարբերակը կստանան 40․000 դրամով։ Նշված 10 հոգին նաև հետագայում 2 ամսով ԱՆՎՃԱՐ կստանան հասանելիություն հիմնական տարբերակի վիդեոներին։

Էս պահին արդեն մարդիկ կան, որ փորձարկում են պիլոտային տարբերակը, և արդեն շատ դրական ֆիդբեքներ ունեմ արդյունավետության տեսանկյունից։ Էնպես որ քանի տաք է, քաշեք․․․

Հարցերի և ամրագրման համար գրե՛ք ինձ @contact_tigran_bot-ի միջոցով։