Get Mystery Box with random crypto!

2022թ.-ի պետական բյուջեի նախագծում փոփոխություններ են կատարվել | EconoMood

2022թ.-ի պետական բյուջեի նախագծում փոփոխություններ են կատարվել.

2022թ.-ին բյուջեի եկամուտները կազմելու են 1 տրլն 947.8 մլրդ ՀՀ դրամ, ինչը 2021թ.-ի համեմատ ավելի է 17.5%-ով: 2022թ.-ին բյուջեի եկամուտները կազմելու են ՀՆԱ-ի 24.7%-ը:

Բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրլն 184 մլրդ ՀՀ դրամ, ինչը մոտ 184 մլրդ ՀՀ դրամով ավելին է, քան 2021թ.-ի ճշտված ծախսային բյուջեն: 2022թ.-ին ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի ծախսերը կազմելու են 27.7%: Ընթացիկ ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 23.2%-ը, իսկ կապիտալ ծախսերը՝ ՀՆԱ-ի 4.5%-ը:

2022թ.-ին պետական բյուջեի դեֆիցիտը կազմելու է 236.2 մլրդ ՀՀ դրամ:

Պետական պարտքի կանխատեսվող չափը 2022թ.-ին հասնելու է 4 տրլն 741 մլրդ ՀՀ դրամի, ինչը ՀՆԱ-ի 60.2%-ն է:

2022թ.-ին պետական բյուջեի նախագծով նախատեսվում 1 տրլն 844 մլրդ ՀՀ դրամ հարկային եկամուտների հավաքագրում, ինչը 16.5%-ով ավելի է 2021թ.-ին սպասվող ցուցանիշից: Հարկային եկամուտները կազմելու են ՀՆԱ-ի 23.4%-ը: