Get Mystery Box with random crypto!

2021թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե | EconoMood

2021թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների ծավալը կազմել է 1 տրլն 410 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.8%-ով:

ԱԱՀ-ի ծավալն աճել է 17%-ով՝ կազմելով 493.4 մլրդ ՀՀ դրամ,
Շահութահարկի ծավալն աճել է 6.2%-ով՝ կազմելով 138.8 մլրդ ՀՀ դրամ,
Եկամտային հարկի ծավալն աճել է 2.6%-ով՝ կազմելով 388.5 մլրդ ՀՀ դրամ,
Ակցիզային հարկի ծավալը նվազել է 12%-ով՝ կազմելով 98.7 մլրդ ՀՀ դրամ։