Get Mystery Box with random crypto!

«Օմիկրոն» շտամն ավելի քիչ վտանգավոր է, քան «Դելտան». ԱՀԿ Առ | EconoMood

«Օմիկրոն» շտամն ավելի քիչ վտանգավոր է, քան «Դելտան». ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված նախնական տվյալներով՝ կորոնավիրուսի նոր ենթատեսակ «Օմիկրոն» շտամը կարող է նվազեցնել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը, սակայն վերջինս ավելի քիչ վտանգավոր է, քան դելտան: Դեռևս չկան հաստատված ապացույցներ «Օմիկրոն»-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ:

«Օմիկրոն» շտամն արդեն հայտնաբերվել է 63 երկրում: Տարածման արագությամբ այն կարող է գերազանցել «Դելտային», բայց դեռևս հայտնի չեն նոր շտամի արագ տարածման պատճառները։