Get Mystery Box with random crypto!

Tigran's Channel

டெலிகிராம் சேனலின் சின்னம் tigran_matinyan — Tigran's Channel T
டெலிகிராம் சேனலின் சின்னம் tigran_matinyan — Tigran's Channel
சேனல் முகவரி: @tigran_matinyan
வகைகள்: சந்தைப்படுத்தல்
மொழி: தமிழ்
நாடு: அமைக்கப்படவில்லை
சந்தாதாரர்கள்: 1.55K
சேனலில் இருந்து விளக்கம்

Ես Տիգրան Մատինյանն եմ։ Գրում եմ թվային մարքեթինգի և հարակից թեմաների մասին։
Հարցերի և համագործակցության առաջարկների դեպքում ինձ հետ կապ հաստատեք @contact_tigran_bot-ի միջոցով։
Միացե՛ք նաև @DigitalMarketingForum-ին՝ մասնակցելու թեմատիկ քննարկումներին։

Ratings & Reviews

2.67

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

2

1 stars

0


சமீபத்திய செய்திகள் 6

2021-06-02 18:56:22
Թարմացում
#Facebook-ը թողարկում է Անանուն գրառումների հնարավորությունն ավելի շատ տեսակի խմբերի համար, որը նախկինում հասանելի էր միայն Ծնողական կամ Առողջության թեմաներով խմբերին:
274 views15:56
திற / கருத்து
2021-06-02 11:48:03 ​​Հունիսի 30-ին Alvarium-ը շատ հետաքրքիր ու օգտակար վարպետության դաս է նախաձեռնել «How to make your first $100,000 by teaching on Udemy» թեմայով:

Խոսնակը թվային մարքեթինգի էքսպերտ Pouya Eti-ն, ով ներկայումս բնակվում է Հայաստանում և ստեղծում է հետաքրքիր կոնտենտ Udemy կրթական հարթակում, ունի ավելի քան 250,000 ուսանող, ինչպես նաև՝ 20,000-ից ավելի դրական կարծիք իր դասընթացների վերաբերյալ։

Վարպետության դասն անց է կացվելու հունիսի 30-ին, ժ․ 18։30-21։30, Ibis Yerevan Center-ում։ Աշխատանքային լեզուն անգլերենն է։

Մասնակցության վճարը 15․000 դրամ է։
Գրանցվել կարող եք այստեղ։

Օգտակար կլինի հատկապես նրանց համար, ովքեր դասընթացներ են անցկացնում։
64 views08:48
திற / கருத்து
2021-06-01 13:44:47 ​​#Facebook-ի գովազդային խմբագրիչում Lead Generation գովազդի Ad Set մակարդակում ավելացել է Calls կարգավորումը, որը հնարավորություն է տալիս գեներացնել լիդեր զանգեր ստանալու միջոցով։
142 views10:44
திற / கருத்து
2021-05-27 17:19:16 ​​ #Instagram-ում սեփական հրապարակումների հավանումների թիվը լսարանից թաքցնելու ֆունկցիան արդեն պաշտոնապես հասանելի է բոլորին։

Հնարավոր է թաքցնել ինչպես նոր տեղադրվող հրապարակման հավանումների թիվը (հրապարակումը ստեղծելիս՝ կարգավորումներում), այնպես էլ հին հրապարակումներինը։

Սրանից բացի կարող եք թաքցնել նաև ձեր լրահոսում հայտնվող այլ մարդկանց և էջերի հրապարակումների հավանումների թիվը, եթե այն ձեզ չի հետաքրքրում։ Այս կարգավորումն ակտիվացնելու համար անհրաժեշտ է Ինստագրամի կարգավորումներում բացել Privacy բաժնի Posts ենթաբաժինը և միացնել համապատասխան կարգավորումը։

@Tigran_Matinyan
237 views14:19
திற / கருத்து
2021-05-25 23:53:51 ​​#LinkedIn-ն այսուհետ հնարավորություն կտա հենց էջի լրահոսից Boost անել օրգանիկ հրապարակումները (ճիշտ այնպես, ինչպես Facebook-ում է հնարավոր):

Սրանով LinkedIn-ը նպատակ ունի հեշտացված ընթացակարգով թույլ տալ ադմինիստրատորներին խթանել առավել լավ տարածում ստացող օրգանիկ հրապարակումները։

Այստեղ, իհարկե, կարգավորումներն այնքան խորացված չեն, ինչպես գովազդային խմբագրիչում, փոխարենը գովազդելու հնարավորություն կունենան նաև նրանք, ովքեր չունեն բավական խորացված տեխնիկական գիտելիքներ գովազդի և մարքեթինգի ոլորտներում։

ՀԳ․ Boost-ի հնարավորությունն արդեն հասանելի է նաև հայաստանյան որոշ էջերին, սակայն դեռևս ոչ բոլորին։

@Tigran_Matinyan
49 views20:53
திற / கருத்து
2021-05-21 03:01:25 #Clubhouse-ի Android հավելվածն արդեն հասանելի է նաև Հայաստանում։
230 views00:01
திற / கருத்து
2021-05-12 00:03:44 ​​Առաջին անհաջող փորձից հետո #WhatsApp-ը կրկին փորձում է օգտվողներին պարտադրել գաղտնիության քաղաքականության թարմացումը։

Թարմացմամբ #Facebook-ը հասանելիություն է ստանալու WhatsApp-ի օգտվողների վերաբերյալ որոշակի տեղեկատվության (ոչ անձնական նամակներին):

Առաջին փորձի ժամանակ՝ հունվարին, այնպիսի մեդիա աղմուկ էր բարձրացել, որ WhatsApp-ից օգտվողները սկսել էին մասսայաբար «գաղթել» այլ մեսենջերներ։ Միայն #Telegram-ը 3 օրում ավելի քան 25 միլիոն նոր գրանցում էր ունեցել։
87 views21:03
திற / கருத்து
2021-05-06 09:41:03 ​​Եթե հիշում եք, ԱՄՆ-ում հետընտրական բողոքի ցույցերի ժամանակ, #Twitter-ը և #Facebook-ն արգելափակել էին Դոնալդ Թրամփին՝ բռնության քարոզի համար:

Որպեսզի արտահայտվելու տեղ ունենա, Թրամփը որոշել է ստեղծել իր սեփական «սոցցանցը»։ Պարզապես, ի տարբերություն մյուս ցանցերի, այստեղ հրապարակումներ կարող է անել միայն ինքը: Փոխարենն այստեղ իրեն ոչ ոք չի կարողանա արգելափակել։

Հարթակը կոչվում է․ From The Desk of Donald J. Trump:

@Tigran_Matinyan
171 viewsedited  06:41
திற / கருத்து
2021-05-01 10:31:26 ​​#Instagram-ն ավելացրել է նոր հնարավորություններ ուղիղ հեռարձակումների համար։

Ավելացվել է երկու կոճակ, որոնց կարիքը շատ էր զգացվում։ Դրանք դեռևս հասանելի են ոչ բոլոր օգտվողներին։

1․ Ձայնն անջատելու կոճակ․ այն թույլ է տալիս եթերի ընթացքում անջատել ձեր ձայնը։ Սրա կարիքը հատկապես զգացվում էր Instagram-ի ուղիղ եթերների վերջին թարմացումից հետո, որի արդյունքում հնարավոր էր դարձել եթեր դուրս գալ 4 հոգով։ Այժմ, քանի մասնակիցներից մեկը խոսում է, մյուսները կարող են անջատել ձայնը։

2․ Վիդեոն անջատելու կոճակ․ այն թույլ է տալիս եթերի ընթացքում անջատել պատկերը։ Սա նույնպես հարմար է խմբային եթերների ընթացքում կիրառելիս։ Ինչու չէ՝ նաև միայն ձայնային ուղիղ եթեր իրականացնելու համար։

@Tigran_Matinyan
67 views07:31
திற / கருத்து
2021-04-30 16:04:33 ​​#Facebook-ն այս պահին խափանումներով է աշխատում։
130 views13:04
திற / கருத்து