Get Mystery Box with random crypto!

Tigran's Channel

டெலிகிராம் சேனலின் சின்னம் tigran_matinyan — Tigran's Channel T
டெலிகிராம் சேனலின் சின்னம் tigran_matinyan — Tigran's Channel
சேனல் முகவரி: @tigran_matinyan
வகைகள்: சந்தைப்படுத்தல்
மொழி: தமிழ்
நாடு: அமைக்கப்படவில்லை
சந்தாதாரர்கள்: 1.55K
சேனலில் இருந்து விளக்கம்

Ես Տիգրան Մատինյանն եմ։ Գրում եմ թվային մարքեթինգի և հարակից թեմաների մասին։
Հարցերի և համագործակցության առաջարկների դեպքում ինձ հետ կապ հաստատեք @contact_tigran_bot-ի միջոցով։
Միացե՛ք նաև @DigitalMarketingForum-ին՝ մասնակցելու թեմատիկ քննարկումներին։

Ratings & Reviews

2.67

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

2

1 stars

0


சமீபத்திய செய்திகள் 8

2021-04-07 17:13:12
#Linkedin-ն ավելացրել է վիդեո-քավըրի հնարավորություն, որը օգտատերերին հնարավորություն է տալու վիդեոյի միջոցով պատմել իրենց հմտությունների և փորձի, իսկ բրենդները՝ իրենց ծառայությունների մասին
89 views14:13
திற / கருத்து
2021-04-06 10:56:16 ​​ #Facebook-ում այսուհետ հնարավոր է ստեղծել ձեր էջը հավանող մարդկանց անհատական (custom) լսարաններ։

Հիշեցնեմ, որ նախկինում ձեր էջի հետևորդներին գովազդ ցուցադրել հնարավոր էր միայն Ad Set-ի Connections հատվածից։
185 viewsedited  07:56
திற / கருத்து
2021-04-02 23:47:04 ​​ #Facebook-ում ակտիվորեն գովազդվում է «Telegram for Business» անունով էջի հրապարակումը, որը տպավորություն է ստեղծում, իբր էջը #Telegram-ի պաշտոնական էջն է բիզնեսի համար։

Խորքային չեմ ուսումնասիրել՝ արդյոք վիրուս է, թե ոչ, այնուամենայնիվ, էջը որևէ կապ չունի Տելեգրամի հետ։ Չի բացառվում, որ օգտահաշիվներ գողանալու կամ այլ վնաս հասցնելու գործիք լինի։

Հետևաբար, խնդրում եմ ուշադիր լինել և որևէ կասկածելի հղումով չանցնել, կասկածելի ֆայլեր չներբեռնել։
1.6K viewsedited  20:47
திற / கருத்து
2021-04-01 19:39:22 Խոստացել էի փորձարկելուց հետո կիսվել #Inecobank-ի նոր VISA Digital քարտի վերաբերյալ կարծիքովս։

Նախ սկսեմ նրանից, որ վաղուցվանից կարիք ունեի օնլայն գնումների ու բաժանորդագրությունների համար արտարժութային քարտ ունենալու, սակայն գերծանրաբեռնված գրաֆիկիս հետ ոչ մի կերպ չէի հարմարեցնում բանկ այցելել ու քարտ պատվիրել, անընդհատ հետաձգում էի այդ հարցը։

Հետևաբար՝ ինձ համար ամենակարևոր առավելություններից մեկն այն էր, որ բանկ գնալու կարիք չկա․ հնարավոր է մոբայլ բենքինգով օնլայն հայտ ուղարկել, և շատ արագ քարտն ակտիվանում է (նշված է 2 ժամ, բայց իրականում ավելի արագ է ստացվում)։

Մյուս հարցն այն է, որ ես բավականին շատ քարտեր ունեմ (թե՛ անձնական, թե բիզնեսի), որոնք անընդհատ ձեռքի տակ պահելն այնքան էլ պրակտիկ չէ։ Այս քարտը նրանով է շատ հարմար, որ թվային է․ ֆիզիկական քարտ չկա, տվյալներն էլ #InecoMobile-ում հասանելի են միշտ։

Ես քարտեր կորցնելու սովորություն, «թու․․․ թու․․․ թու․․․» չունեմ։ Բայց գիտեմ, որ իմ շրջապատում մարդիկ կան, ովքեր դրա վարպետն են :) ... թվային քարտը, որ շատ էլ ուզեք, չեք կորցնի։

Կարճ ասած՝ շատ հարմար է, հատկապես եթե ինձ պես հազար տեղ բաժանորդագրություններ ունեք և շատ եք օնլայն գնումներ կատարում։
146 views16:39
திற / கருத்து
2021-03-25 16:24:56
Այս օգտատերը կարգավորումներ անելու (որպես պրեմիում հաճախորդի կարգավիճակ տալու) պատրվկաով փորձել է հեռախոսին եկած հաստատման կոդը ստանալ քաղաքացուց ու մուտք գործել ՀՀ-ում գործող էլ. դրամապանակներից մեկի նրա հաշիվ։ Այդպիսով նա հասանելիություն կստանար քաղաքացու՝ այդ դրամապանակում առկա ֆինանսական միջոցներին։ Ոչ մի պարագայում անծանոթ մարդկանց չի կարելի հասանելիոթյուն տալ օնլայն հարթակում գործող ձեր հաշիվներին՝ կլինեն դրանք բանկային, էլ. դրամապանակներ, էլ. փոստեր, թե սոցիալական ցանցի հաշիվներ։ [Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն]
135 views13:24
திற / கருத்து
2021-03-24 13:01:34 Առաջիկայում Տելեգրամում կավելանա հնարավորություն անդամակցել խմբային չատերին ալիքի անունից։

Սա թույլ կտա մասնակցել խմբի քննարկումներին՝ ոչ ձեր անձնական հաշվից։
241 views10:01
திற / கருத்து
2021-03-20 00:17:15 ​​Ձայնային չատերը Տելեգրամի խմբերում հայտնվել են 2020թ․ դեկտեմբերին։

Հերթական թարմացմամբ՝ Telegram v.7.6-ում դրանք հնարավոր է ստեղծել նաև ալիքներում, իսկ ունկնդիրների թիվն արդեն անսահմանափակ է։

Դրանից բացի՝ ձայնային չատերն արդեն հնարավոր է պահպանել պոդքասթի տեսքով, մասնակիցների ցանկում ավելացել են նրանց կենսագրությունները, ունկնդիրները կարող են ձեռք բարձրացնել՝ քննարկմանը մասնակցելու համար, իսկ խոսնակները՝ միանալ ձայնային չատին իրենց ալիքի անունից։
769 views21:17
திற / கருத்து
2021-03-19 20:53:48 Facebook-ի բոլոր հավելվածներում (Facebook, Instagram, Messenger, WhatsApp) այս պահին գլոբալ խափանում է։
340 views17:53
திற / கருத்து
2021-03-19 18:31:35
#Facebook-ը սկսել է աշխատել #Instagram-ի նոր տարբերակի վրա՝ 13 տարեկանից փոքր երեխաների համար։

Նորությունը հաստատել է Instagram-ի ղեկավարը՝ Ադամ Մոսսերին և նշել, որ ավելի ու ավելի շատ երեխաներ են ցանկանում միանալ հարթակին։
217 views15:31
திற / கருத்து
2021-03-19 14:58:28 ​​ Ինչպես կասեր դասականը․ «հաճելի ա․․․ հաճելի ա․․․»։

#Inecobank-ից նամակ ստացա, որով հրավիրում են իրենց նոր պրոդուտը՝ VISA Digital քարտը փորձարկելու։

Որպես ամեն ինչի «DIGITAL»-ը հարգող, սիրող մարդ, մեծ հաճույքով կփորձարկեմ և կարծիքովս կկիսվեմ։

ՀԳ․ Գնամ subscription-ներս փոխեմ նոր քարտիս վրա:
290 views11:58
திற / கருத்து