Get Mystery Box with random crypto!

Tigran's Channel

டெலிகிராம் சேனலின் சின்னம் tigran_matinyan — Tigran's Channel T
டெலிகிராம் சேனலின் சின்னம் tigran_matinyan — Tigran's Channel
சேனல் முகவரி: @tigran_matinyan
வகைகள்: சந்தைப்படுத்தல்
மொழி: தமிழ்
நாடு: அமைக்கப்படவில்லை
சந்தாதாரர்கள்: 1.55K
சேனலில் இருந்து விளக்கம்

Ես Տիգրան Մատինյանն եմ։ Գրում եմ թվային մարքեթինգի և հարակից թեմաների մասին։
Հարցերի և համագործակցության առաջարկների դեպքում ինձ հետ կապ հաստատեք @contact_tigran_bot-ի միջոցով։
Միացե՛ք նաև @DigitalMarketingForum-ին՝ մասնակցելու թեմատիկ քննարկումներին։

Ratings & Reviews

2.67

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

2

1 stars

0


சமீபத்திய செய்திகள் 2

2021-11-18 11:21:36 2022թ․ հունվարի 19-ից սկսած՝ #Facebook-ը կհեռացնի Detailed Targeting-ի որոշ պարամետրեր, որոնք լսարանի կողմից կարող են համարվել «զգայուն» թեմաներ, ինչպես օրինակ՝ առողջության, էթնիկ պատկանելության, քաղաքական կրոնական և սեքսուալ օրիենտացիային վերաբերող հետարքրությունները։

Այսօր արածված հայտարարության մեջ նշված է, որ թեև Facebook-ը կարևորում է, որ գովազդները լինեն հնարավորինս թիրախավորված և անհատականացված, այնուամենայնիվ, իրենք ցանկանում են ավելի լավ համապատասխանել մարդկանց փոփոխվող սպասելիքներին, թե ինչպես են իրենք ցանկանում, որ գովազդատուները կապ հաստատեն իրենց հետ։

Նաև հաշվի են առնվել հանրային իրավունքի, քաղաքական և այլ թեմաներով էքսպերտների կարծիքները՝ կապված գովազդատուների կողմից՝ Facebook-ի տրամադրած հնարավորությունների չարաշահման հարցերին։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ հունվարի 19-ից թիրախավորման մեջ հնարավոր չի լինի օգտագործել «զգայուն» թեմաներով հետաքրքրվածությունները։ Որոշ օրինակներ ներկայացված են ստորև․

- Առողջության հետ կապված (օր․՝ «Lung cancer awareness», «World Diabetes Day», «Chemotherapy»)
- Սեքսուալ կողմնորոշում (օր․՝ «same-sex marriage», «LGBT culture»)
- Կրոնական թեմաներ (օր․՝ «Catholic Church», «Jewish holidays»)
- Քաղաքական համոզմունքներ, սոցիալական խնդիրներ, կազմակերպություններ և հանրային դեմքեր

Հայտարարության մեջ նաև հատուկ շեշտված է, որ թիրախավորման հնարավորություններից հեռացվող հետաքրքրությունները ոչ թե հիմնված են մարդկանց իրական (ֆիզիկական) բնութագրիչների վրա, այլ այդ մարդկանց՝ Facebook-ում դրսևորած վարքագծի (արաձագանք թեմատիկ հրապարակումներին) վրա։

Որպես նշվածներին այլընտրանք՝ առաջարկվում է կիրառել անհատական (custom) և նմանակ (lookalike) լսարանները։
1.6K viewsedited  08:21
திற / கருத்து
2021-11-15 10:30:41
YouTube-ը իր պաշտոնական էջում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ խոսում է նրա մասին, որ շուտով հեռացնելու է Dislike-երի քանակը ցույց տվող հնարավորությունը, հիմա նայեք տվյալ տեսանյութի Dislike-երի քանակին
542 views07:30
திற / கருத்து
2021-10-31 10:55:09 Բարև բոլորին: Ինձ մոտ SMM-ի անհատական պարապմունքի 1 տեղ է ազատվել առաջիկա օրերին սկսելու համար։

Եթե հետաքրքրված եք և արագ կկողմնորոշվեք, գրե՛ք ինձ @contact_tigran_bot-ի միջոցով, պայմանավորվենք։

ՀԳ. Օնլայն չի լինի։
909 views07:55
திற / கருத்து
2021-10-29 15:47:22 ​​Երևի արդեն գիտեք՝ #Telegram-ն ավելացրել է հարթակում գովազդ տեղադրելու հնարավորություն։

Եթե չգիտեիք, շատ մի ուրախացեք. էստեղ գովազդ կարող եք տեղադրել, եթե հարուստ... ՇԱՏ հարուստ եք։ Ընդ որում՝ թիրախավորման համար չի օգտագործվելու օգտվողների անձնական տեղեկատվությունը։

Շատ մանրամասն չպատմեմ՝ կարդացե՛ք Ինեսսայի հոդվածը.
https://bit.ly/3bo6vba
838 views12:47
திற / கருத்து
2021-10-29 14:39:38 Որքա՞ն պետք է լինի հրապարակման տեքստի երկարությունը։

Սա ինձ ամենից հաճախ տրվող հարցերից մեկն է։ Էս հարցով պարբերաբար նաև բանավեճեր ենք ունենում մեր գործընկերների հետ։

Կա ընդունված տեսակետ, որ տեքստը «ինչքան կարճ լինի, այնքան՝ լավ»։
Այս պնդումն, իհարկե, հիմնավորումներ ունի, սակայն այդքան էլ միանշանակ չէ։

Նախ եկեք առանձնացնենք վաճառող հրապարակումները տեղեկատվական, պատմողական, կրթական հրապարակումներից։ Եթե խոսում ենք վաճառող, պրոդուկտը ներկայացնող հրապարակումներից, այս դեպքում տեքստի հակիրճությունն իրոք կարող է կարևոր լինել։ Էստեղ խիստ կարևոր է, որ խնայենք մարդկանց ժամանակը․ եթե առաջին մի քանի բառով չգրավենք ուշադրությունը, շարունակությունը չեն կարդա։ Ինչքան տեքստը երկար լինի, այնքան քիչ ընթերցող կհասնի վերջին։

Հիմա մյուս՝ պատմողական հրապարակումների մասին․ սրանց դեպքում միայն մի կանոն կա․ գրել ճիշտ այնքան, որքան կարիք կա ամբողջական տեղեկատվությունը լսարանին հաղորդելու համար։ Մի՛ վախեցեք երկար տեքստերից, եթե ձեր ասելիքը պահանջում է ավելի շատ բառեր։ Կարիք չկա արհեստականորեն կրճատել տեքստը՝ ի հաշիվ բովանդակության։ Միևնույն ժամանակ՝ տեքստից հեռացրեք բոլոր այն բառերն ու մտքերը, առանց որոնց բովանդակությունը չի տուժի։ Արդյունքում կստանաք ճիշտ այն երկարությունը, որն անհրաժեշտ է տվյալ միտքը լսարանին հասցնելու համար։

Եթե հասել եք տեքստի այս հատվածին, ուրեմն այն ձեզ համար իրոք հետաքրքիր էր։ Տեքստում օգտագործված 187 բառերը շատերը կհամարեին ոչ օպտիմալ։
673 views11:39
திற / கருத்து
2021-10-28 22:36:04 ​​#Facebook կորպորացիան պաշտոնապես վերանվանվեց #Meta:

Խոսքը վերաբերում է ոչ թե սոց. ցանցին, այլ կորպորացիային, որին պատկանում են Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը և այլ հարթակներ։
610 views19:36
திற / கருத்து
2021-10-11 14:06:16 Իբր բանկերից զանգում են, տարբեր պատրվակներով ուզում են բանկային քարտի տվյալներ։ Նման զանգերին երբեք բանկային քարտի տվյալներ մի՛ ասեք։ Ամենաճիշտը այն է, որ եթե բանկից զանգում են, անջատեք, զանգեք բանկ, հարցրեք՝ արդյո՞ք բանկից են զանգել, թե ոչ։ [Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյան]
702 views11:06
திற / கருத்து
2021-10-11 14:06:16 Ուշադիր եղեք...
714 views11:06
திற / கருத்து
2021-10-05 19:49:07 ​​#Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը քիչ առաջ հայտարարեց, որ երեկ հարթակը մեկ օրում օգվողների ռեկորդային աճ է ունեցել։

Տելեգրամն ընդունել է ավելի քան 70 միլիոն «փախստականներ» այլ հարթակներից։

Նաև կոչ արեց հնաբնակներին՝ դիմավորել նորեկներին և օգնել «տեղավորվել»՝ խոստանալով, որ Տելեգրամն իրենց չի «քաշի», ինչպես մյուսները։
2.4K viewsedited  16:49
திற / கருத்து
2021-10-05 09:43:34 ​​Ախխխ ... Ucom, respect...
1.9K views06:43
திற / கருத்து