Get Mystery Box with random crypto!

EconoMood

டெலிகிராம் சேனலின் சின்னம் economood — EconoMood E
டெலிகிராம் சேனலின் சின்னம் economood — EconoMood
சேனல் முகவரி: @economood
வகைகள்: பொருளாதாரம்
மொழி: தமிழ்
நாடு: அமைக்கப்படவில்லை
சந்தாதாரர்கள்: 769
சேனலில் இருந்து விளக்கம்

Տնտեսական միտումներ ու լուրեր Հայաստանում և նրա շուրջ

Ratings & Reviews

1.67

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

0

3 stars

0

2 stars

2

1 stars

1


சமீபத்திய செய்திகள் 2

2021-12-07 14:23:42
Ընթացիկ տարվա հոկտեմբերին ԵԱՏՄ երկրներում գործազուրկների թվաքանակը կազմել է 1 մլն 168 հազ. մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 69.6%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում գործազուրկների թիվը կազմել է ընդհանուր աշխատուժի 1.3%-ը՝ նախորդ տարվա 4.1%-ի դիմաց։

2021թ.-ի հոկտեմբերին ՀՀ-ում գործազուրկների թվաքանակը կազմել է 58 հազ. 600 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.5%-ով:
131 views11:23
திற / கருத்து
2021-12-07 10:50:54
2021թ.-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են շուրջ 5%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրներում մշակող արդյունաբերության ծավալներն աճել են 5.3%-ով:

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերության ծավալների աճ է արձանագրվել Միության անդամ բոլոր երկրներում. Բելառուսում՝ 7.1%, Ռուսաստանում՝ 5%, Ղազախստանում՝ շուրջ 3%, Հայաստանում՝ 1.1%, Ղրղզստանում՝ 0.2%։
592 views07:50
திற / கருத்து
2021-12-06 14:44:18
2021թ.-ի հոկտեմբերին ՀՀ-ում գրանցված աշխատողների թվաքանակը կազմել է 667 հազ. 217 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 4.3%-ով:

Միջին ամսական անվանական աշխատավարձն ընթացիկ տարվա հոկտեմբերին կազմել է 199 հազ. 754 ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով շուրջ 10%-ով, որը պայմանավորված է ինչպես պետական (10.5%), այնպես էլ ոչ պետական (9.6%) հատվածում աշխատավարձերի չափի ավելացմամբ:

2021թ.-ի հոկտեմբերին 12-ամսյա գնաճը շարունակել է գերազանցել ԿԲ թիրախային շեմը՝ կազմելով 9.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.7%:
127 views11:44
திற / கருத்து
2021-12-06 12:48:36
2021թ.-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում ընդհանուր արդյունաբերության ծավալը կազմել է 1 մլրդ 848 մլն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.1%-ով:

Ընթացիկ տարում արդյունաբերական արտադրանքի ծավալն ամենաբարձր աճը գրանցել է հոկտեմբեր ամսին՝ կազմելով 225.9 մլն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 4%-ով:

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ է արձանագրվել հետևյալ ոլորտներում՝
ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` +7.6%
էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ +7.5%
մշակող արդյունաբերություն՝ +0.2%

Դիտարկվող ժամանակահատվածում հանքարդյունաբերության ծավալները նվազել են 0.4%-ով՝ կազմելով 491 մլն ՀՀ դրամ, որի տեսակարար կշիռն ամբողջ արդյունաբերության ծավալներում 26.6% է:
102 views09:48
திற / கருத்து
2021-12-03 16:00:07 «Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է Թուրքիայի որպես երկարաժամկետ թողարկողի վարկանիշը՝ հաստատելով «BB-» մակարդակում:

Fitch-ի կանխատեսմամբ՝ 2021թ.-ին Թուրքիայի պետական պարտքը կաճի՝ կազմելով ՀՆԱ-ի 47%-ը, որը հիմնականում պայմանավորված է լիրայի արժեզրկմամբ, իսկ ընթացիկ տարում ՀՆԱ-ի աճը կկազմի 10.5%:

Հարկաբյուջետային դեֆիցիտը կգերազանցի կառավարության 2021թ.-ի վերանայված հարկաբյուջետային նպատակին՝ ՀՆԱ-ի 3.5%-ին, ինչպես նաև 2022-2023թթ.-ին կշարունակի մնալ վարկանիշայինից ցածր:

2021թ.-ին Թուրքիայի միջազգային պահուստները կկազմեն 119 մլրդ ԱՄՆ դոլար, սակայն 2022-2023թթ.-ին կնվազեն մինչև 111 մլրդ ԱՄՆ դոլար՝ հաշվի առնելով ընթացիկ հաշվի շարունակական դեֆիցիտը:

2021թ.-ին Թուրքիայում գնաճը կկազմի 25% և կշարունակի բարձր մնալ նաև 2022-2023թթ.-ին՝ միջինում կազմելով 20%:
140 views13:00
திற / கருத்து
2021-12-03 13:03:59 Ընթացիկ տարվա նոյեմբերին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 9.6%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1.7%:

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները 2021թ.-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 16.9%-ով, իսկ 2021թ.-ի հոկտեմբերի համեմատ՝ 3.7%-ով, որին մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի ապրանքախմբերում արձանագրված գնաճը:

Ոչ պարենային ապրանքների շուկայում 2021թ.-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատածի համեմատ, գրանցվել է 9.9%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0.8% գնաճ:

Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ.-ի նոյեմբերին 2020թ.-ի նոյեմբերի համեմատ, արձանագրվել է սակագների 1.8% գնաճ, իսկ 2021թ.-ի հոկտեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ:

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 7.1%-ով:
137 views10:03
திற / கருத்து
2021-12-03 12:14:08 «Օմիկրոն»-ը հայտնաբերվել է Իսպանիայում և ԱՄՆ հինգ նահանգներում

Covid-19 համավարակի նոր ենթատեսակ «Օմիկրոն» շտամի առաջին դեպքերը հայտնաբերվել են Իսպանիայում և ԱՄՆ հինգ նահանգներում:

Օմիկրոնի դեպքեր են գրանցվել Նյու Յորքում, Կալիֆոռնիայում, Կոլորադոյում, Մինեսոտայում, ինչպես նաև Հավայան կղզիներում:

Մասնավորապես, Նյու Յորքում հաստատվել է նոր շտամով վարակման հինգ դեպք։ Կալիֆոռնիայում, Կոլորադոյում և Մինեսոտայում հայտնաբերվել են վարակման դեպքեր այն հիվանդների շրջանում, ովքեր պատվաստված են Covid-19 համավարակի դեմ։ Հավայան կղզիներում վարակը գրանցվել է չպատվաստված, ինչպես նաև նախկինում Covid-19-ով վարակված անձանց մոտ։ Բոլորի մոտ առկա են թույլ արտահայտված ախտանիշներ:
123 views09:14
திற / கருத்து
2021-12-02 16:16:58 Հայաստանյան բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալները հունվար-սեպտեմբերին նվազել է 3.4 տոկոսով, սակայն վարկերի աճի տեմպի դանդաղում նկատվել է՝ սկսած 2020 թվականի սեպտեմբերից

Նվազմանը 3.5 տոկոսային կետով նպաստել են սպառողական վարկերը, այլ դասակարգված սպառողական բնույթի վարկերը՝ 3.5 տոկոսային կետով, ինչպես նաև առևտրային և արդյունաբերությանը տրամադրված վարկերը՝ համապատասխանաբար 1.6 տոկոսային կետերով:
2021թ.-ին 9 ամիսների կտրվածքով արտաքին առևտրի ծավալներում աճ է գրանցվել, արտահանումն աճել է 17.2 տոկոսով, ներմուծումը՝ 9.7 տոկոսով:
9 ամսվա կտրվածքով գրանցվել է 6.7 տոկոս միջին գնաճ, իսկ 12-ամսյա գնաճի չափը 8.9 տոկոս է: Այդ 8.9 տոկոսի 5.7 տոկոսային կետը ձևավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճից, 2.2 տոկոսային կետը՝ ոչ պարենային ապրանքների գների աճից.

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյան
117 views13:16
திற / கருத்து
2021-12-02 14:44:49 Կարևորը Եվրասիական երկրորդ կոնգրեսից՝

Ըստ կանխատեսումների՝ 2021թ.-ին ԵԱՏՄ երկրներում համախառն ներքին արդյունքի աճը կկազմի 4%:

ԵԱՏՄ երկրներում վերականգնվել են փոխադարձ առևտրի ծավալները. ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին այն ավելացել Է մեկ երրորդով: Տարեվերջին ծավալները կաճեն ավելի քան 10%-ով՝ գերազանցելով նախահամավարակային ժամանակահատվածի ցուցանիշը:

ԵԱՏՄ երկրներում միասնական թվային տարածության ստեղծման համար հիմքը կառուցված Է: Ընթանում Է միության ընդհանուր շուկաների ձևավորման գործընթաց:

Կարևորվել է նաև ԵԱՏՄ+-ի ներուժի բացահայտմանն ուղղված զարգացման և պետական-մասնավոր ինստիտուտների գործընկերության դերի բարձրացումը:

Քննարկվել են նաև ԵԱՏՄ երկրներում տրանսպորտի և լոգիստիկայի, ջրային և էներգետիկ համալիրի, պարենային անվտանգության ապահովման ոլորտում առանցքային ենթակառուցվածքային միջպետական նախագծերը:

ԵԱՏՄ երկրները հանդես են եկել նաև միության տարածքում կլիմայի կարգավորման միասնական համակարգի ձևավորման ուղղությամբ համատեղ նախաձեռնություններով:
117 views11:44
திற / கருத்து
2021-12-02 11:33:43 Հաշվի առնելով Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված հարաբերություններն ավիացիայի ոլոտում, որի վկայությունն է Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրումը (CAAA), Եվրոպական հանձնաժողովն աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ի հայտ եկած թերությունները շտկելու և ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար.

Հայաստանում Եվրամիության գրասենյակ
119 views08:33
திற / கருத்து